«Ուսումնական գարուն» նախագիծ

Երևանում կան շատ գեղեցիկ զբոսայգիներ և պուրակներ։ Դրանցից են՝ «Օղակաձև» զբոսայգի, Անգլիական այգի, Շահումյանի անվան պուրակ, Երևանի 2800-ամյակի այգի։ Բայց ինձ ամեշատը դուր է եկել Մանկական այգին։ Մանկական այգիի մասին՝ 1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։

Բոլոր ընտանիքներում, ինչպես նաև մենք նշում ենք Սուրբ Հարությունի տոնը (Զատիկը)։ Այդ օրը տատիկս և մայրիկս պատրաստում են չամիչով և չրերրով բրինձով փլավ։ Իսկ հետո մենք ներկում ենք կարմիր ձվեր տարբեր տերևների նախշերով։ Իսկ երեկոյան մենք սեղան ենք գցում և ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ։ Իսկ հետո սկսվում է ուրախ տոնակատարությունը։ Օրինակ՝ ձվակռիվ ենք անում և լավ ուտում ու խմում։

Работа над проектом «Пасха в Армении»

Окрашивание яиц

Окрашивание в луковой шелухе. Этот способ получил наибольшее распространение из-за своей доступности, простоты, получаемого результата. Используя отвар шелухи лука можно получить яйца, окрашенные во все оттенки коричневого цвета.

Для этого необходимо только изменить концентрацию отвара. Вымытые сырые яйца помещают в предварительно приготовленный кипящий отвар из луковой шелухи. Варить яйца необходимо около десяти минут. После чего их следует вынуть из отвара и дать остыть.

Окрашивание пасхальных яиц березовыми листьями. Таким способом получают яйца, окрашенные в желтый цвет. Сам процесс окрашивания ничем не отличается от окрашивания в луковой шелухе.
Окрашивание яиц соками овощей и плодов. В отличие от предыдущих способов, яйца берутся предварительно сваренные. Цвет скорлупе придает сок свеклы или моркови, которым натирают яйца. Также можно использовать сок шпината.

Окрашивание яиц на пасху в красящем отваре. Для этого используют натуральные красители. Такие как: свекла, лук, черника, морковь, шпинат, кофе. Используя их можно получить самые разнообразные цвета и оттенки. В кастрюлю с залитыми водой яйцами необходимо добавить ложку уксуса (чайную) и достаточное количество краски. Варить яйца необходимо около 15 минут. Если окрашенные яйца окунуть в растительное масло, а затем тщательно протереть, то их скорлупа приобретет красивый блеск.

Выдержка в холодильнике. Яйца окрашивают приведенным выше способом. После чего, для приобретения более яркой окраски, их помешают в посуду с краской на некоторое время в холодильник.

Continue reading

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

    Արևահամ- Շատ քաղցր՝ անուշ
    Բար- Պտուղ
    Սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
    Ողբանվագ- Ողբի՝ սգո երաժշտություն նվագող
    Լացակումած- Արցունքոտ, արտասվախառն
    Արնանման- արյան նման
    Նաիրյան- հայկական
    Հեզաճկուն – Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն
    Ջինջ – պարզ, մաքուր, անապական
    Լուսե – լույսից կազմված, լուսեղեն
    Վիշապաձայն – Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող
    Վսեմ – բարձրագույն
    Ողբաձայն- Ողբի ձայն
    Երկաթագիր- Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին
    Քուչակ-հայ աշուղ-երգիչ
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները:

    Արևահամ, ողբանվակ, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուրընկալ, հնամյա, ողբաձայն:
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

    Ողբանվագ, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, արնավառ, լուսապսակ:
    Ես չեմ կարող բացատրել քանի որ, յուրաքանչյուր բառ իր ձևի յուրահատուկ է։
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը:

    Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

    Ո՛ւր էլ լինեմ – Ուր էլ լինեմ ես իմ Հայաստանից անբաժան կլինեմ։
    Ես իմ անուշ Հայաստանի – Ես իմ անուշ Հայաստանի արևահամ Երևանն եմ սիրում։
    Արարատի նման ճերմակ – Արարատի նման ճերմակ ես գիտեմ միայն իմ ընտանիքը։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

    բույր — բուրմունք, հոտ
    ջինջ — պարզ, մաքուր, հստակ, վճիտ
    ողբաձայն — Վշտալի, շատ տխուր, տխրությամբ
    ճերմակ — շատ սպիտակ, ձյունագույն
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

Զատկի տոնի մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)։

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդ, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Ճամփորդապատում՝ Խոր Վիրապ և Դվին հնավայր

12:30 մենք նստեցինք երթուղի և գնացինք Խոր Վիրապ։ Հետո մենք մտանք եկեղեցի և երգեցինք <<Մանուկների աղոթք>>-ը։ Երգելուց հետո մենք գնացին այն փոսը, որտեղ բանտարկել էին Գրիգոր Լուսավորիչին։
Ահա նկարը՝

Իսկ հետո մենք դուրսը ընկերր Գրետաի հետ կատարեցինք մաթեմատիկական հաշվարկներ։ Հաշվարկերից հետո մենք հեռադիտակներով նայեցինք Արարատ սարի վրա։
Իսկ վերջում մենք գնացինք Դվին հնավայր։
Ահա նկարը՝

Այդ օրը իմ համար շատ ուրախ և զվարճալի էր

Florence Nightingale

Florence Nightingale was a nurse who saved many lives in the 19th
century. She was named after the city of Florence in Italy, where her
parents went after they got married in 1818. Her family was rich and
they had two homes in Britain as well as servants.
Florence was an unusual young woman for her time because she
didn’t want to go to parties and get married. She wanted to be a nurse and help people. Her family
didn’t want her to become a nurse because hospitals back then were dirty, horrible places. They
were worried about her. In 1851, Florence went to Germany and learned all about nursing. It was hard
work, but she loved it.
In 1854, lots of British soldiers went to fight in the Crimean War. Army hospitals were filled with injured
men, but there were no nurses and many men died. Florence and a team of nurses went to help.
Florence worked 20 hours a day to make the army hospital a cleaner and safer place. She brought
the men fresh food, she cleaned the hospital beds and she used clean bandages on the wounded
soldiers. Soon, fewer men were dying.
At night, Florence walked around the hospital. She talked to the injured soldiers and helped the men
to write letters to their families. She carried a lamp and the soldiers called her ‘The lady with the
lamp’.
When Florence returned to England, people called her a heroine because of her amazing work in the
Crimean War. Queen Victoria wrote her a letter to say thank you. She continued to work hard in
Britain to improve hospitals and she was given a medal called the Order of Merit. She was the first
woman to receive this honour.