Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք․ նկարչական պլեներ Սուրբ Մարիանե եկեղեցու բակում

Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе

Վերջապե՜ս, նորից արշավ․․․ Այս անգամ գնացել էինք Աշտարակ։ Առաջին կանգառը Սուրբ Մարիանե եկեղեցու մոտ էր, որտեղ մեզ էր սպասում ժամանակակից գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանը։ Մենք իրեն շատ ու տարբեր հարցեր տվեցինք, և նա սիրով պատասխանեց մեր հարցերին։ Այնուհետև նկարիչը նկարեց այդ Սուր Մարիանե եկեղեցին և մենք նույնպես փորձեցինք նկարել այն։ Մեր մոտ շատ սիրուն ստացվեց։ Նկարչական պլեներն ավարտելուց հետո մենք մտանք այդ Սուրբ Մարիանե եկեղեցին, որտեղ աղոթեցինք։ Մենք դուրս եկանք այդտեղից և գնացինք ուրիշ եկեղեցի։ Այնտեղ մենք մոմ վառեցինք և անաղմուկ դուրս եկանք։ Հետո գնացինք այդ նկարիչի արհեստանոցը։ Այնտեղ նա ուներ լիքը զանազան նկարած նկարներ։ Ուներ շատ փոքր սենյակ և այդ սենյակում ինքը նկարում էր իր նկարները։ Գնացինք շա՜տ հավես տեղ և այնտեղ խաղացինք ֆուտբոլ, վալեյբոլ, ճոճորվեցինք ճոճանակի վրա։ Երբ սովածացան՝ հաց կերանք, խաղացինք իրար հետ։ Հետո մենք նստեցինք երթուղի և վերադարձանք դպրոց։

Այսօրը անցավ շա՜տ հավես և շա՜տ հետաքրքիր։

Արևը որոշում է իջնել երկիր

Մի օր արևը մտածում է․ 

-Ի՞նչ է լինելու, որ ես իջնեմ աշխարհ մարդկանց մոտ։ 

Արևը շա՜տ կամաց իջնում է երկիր, բայց չի կարողանում իջնել, որովհետև նա զգում էր, որ ինչ, որ մեկը բռնել էր իրեն և արևը նորից հարց տվեց․ 

-Այս ո՞վ է ինձ բռնում։ 

Արևը բարկացավ և նորից փորձեց իջնել երկրի վրա։ Նորից փորձեց և նորից չստացվեց։ Նա բարկացավ և ուժեղ գոռաց, որ մարդիկ իրեն կապեն պարանի վրա և իջեցնեն երկիր։ Մարդիկ զարմացան, որովհետև դա անելը անհնարին էր։ Մարդիկ գոռացին․ 

-Այ ա՛րև, մենք չենք կարող քեզ պարանով իջեցնել երկիր, որովհետև դու մեզանից շա՜տ հեռու ես   և մենք չունենք այդքան մե՜ծ պարան։  

Արևը զարմացավ և պատասխանեց․ 

-Ո՞նց չեք կարողանա ինձ իջեցնել երկիր։ Ինձ շա՜տ է պետք իջնել երկիր, որովհետև գիշերը լույս չի լինում, իսկ մարդկանց պետք է լույս։  

Մարդիկ շա՜տ զարմացան և ասացին․ 

-Լա՛վ, մենք կփորձենք քեզ իջեցնել երկիր։ 

Արևը շա՜տ ուրախացավ և սպասում էր, որ նրան իջեցնեն երկիր։ Մարդիկ փնտրեցին-փնտրեցին, շատ երկար մի պարան գտան և այդ պարանը շպրտեցին օդ, երբ պարանը մոտեցավ արևին, իսկույն վառվեց ու կարճացավ․․․Մարդիկ ավելի հաստ պարան գտան, բայց ապարդյուն․․․էլի վառվեց պարանը․․․

Այդ ժամանակ արևը հասկացավ, որ իր տեղը երկնքում է և երկնքում ավելի կարևոր է իր կատարած գործը։

What time is it?

  1. Fifteen to four, quarter to four, twenty-five past three.
  2. Ten to four.
  3. Six o’clock.
  4. Twenty-five to twelve, thirty-five past eleven.
  5. Twenty-five to nine, thirty-five past eight.
  6. Five past eleven.
  7. Five past three.
  8. Twenty to three, forty past two.
  9. Twenty-five past two.
  10. Ten past ten.
  11. Half past one.
  12. Twenty-five to ten, thirty-five past nine.

Ճանապարհորդ կրիան

Մի օր կրիան ուզում էր ճամփորդել աշխարհներով և նա պատրաստվում էր, որ գնար ճամփորդության։ Նա որոշեց գնալ անտառ։ Դասավորեց պայուսակը։ Դրեց իր ուտելիքը, որովհետև նա մինչև հասներ անտառ արդեն կանցներ մի քանի օր։ Վերցրեց խոշորացույցը, որ կարողանա տեսնել շատ փոքր բաներ։ Նա վերցրեց տաք հագուստ, որ քնած ժամանակ չմրսի։ Կրիան ընկավ ճանապարհ։ Նա գնում էր, գնում և տեսավ մի արջ, որը ուտում էր մի գայլի։ Կրիան վախեցավ և ուզում էր փախչել, որ արջը նրան չուտի, բայց արդեն ուշ էր։ Արջը նրան բռնեց և տարավ իր բունը։ Արջը տարավ իր բույնը և պատրաստում էր կրակը, բայց կրիան հասցրեց փախչել արջի բնից։ Կրիան շա՜տ ուրախացավ, որ հասցրեց փախչել և հիշեց, որ մի քանի օրից իր մայրիկի ծնունդն է և նա պետք է արդեն գնալ տուն, որ հասցնի և նա գնաց, գեղեցիկ ծաղիկների փունջ հավաքեց և տարավ մայրիկին նվեր։

Time

Second – վարկյան

Minute – րոպե

Hour – ժամ

Time – ժամանակ

It is one o’clock.

Clock – պատի ժամացույց

Watch – ձեռքի ժամացույց

Past – անց

To – պակաս

Half – կես

Noon – ցերեկվա 12:00

Midnight – կեսգիշեր

Quarter – քառորդ (15 րոպե)

A.m. – կեսգիշերից կեսոր

P.m. – Կեսօրից կեսգիշեր

Միջավայրի խնամքի կարևորության մասին

Միջավայրը պետք է միշտ պահպանել։ Միջավայրը պահպանելը շա՜տ լավ բան է, և երբ հավաքում ես աղբը՝ շուրջդ լինում է ավելի մաքուր, ավելի քնքուշ։ Միջավայրը պահպանելը շա՜տ գովելի գործ է։ Մեր միջավայրը, օրինակ՝ այգիները, անտառները պետք է միշտ պահպանել, իսկ եթե չպահպանենք միջավայրը
թթվածինը կվերջանա և մենք շնչելու ենք վատ հոտերով, ծխով և ուրիշ վատ բաներով։ Երկիրը պահպանելը մարդկանց համար շատ կարևոր է, որովհետև երբ, որ մի տեղ աղբ կա, օրինակ՝ այգում, պետք է այդ աղբը հավաքել, որովհետև երբ, որ աղբը չհավաքես կարող է վատ բաներ պատահել միջավայրի հետ։ Պետք է միշտ հավաքել աղբը մեր հետևից։ Մենք դպրոցում էլ ենք նաև պահպանում մեր շուրջը։ Երբ գնում ենք արշավների, հետ գալուց միշտ հավաքում ենք մեր հոտևից աղբը։ Ծառեր ենք տնկում, ծաղիկներ ենք աճեցնում և անում ենք ամենինչ, որ աշխարհը մնա առանց աղբ։