Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին

Հայաստան պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքական և մշակութային իմաստով, սակայն, գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրան Իսլամական Հանրապետությանը, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Բերձորի միջանցքով կապվում է Արցախի Հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքում Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Այժմյան ՀՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը՝ Այրարատ և Սյունիք նահանգների մի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *