Իմ ընտանիքի անդամների ծննդավայրի մասին

Իմ ընտանիքի բոլոր անդամները՝ հայրս, մայրս, երկու եղբայրներս և ես ծնվել ենք Երևանում։ Ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը։ Երևանն իմ քաղաքն է։ Երևանը բոլորիս քաղաքն է, մեր տունը, մեր օթևանը։ Այն ամեն օր փոխվում է․ նրանոր շինություններ են ավելանում, կառուցվում են բարձրահարկ շենքեր, կանաչապատ տարածքները շատանում են։ Օրեցօր մեր քաղաքը ավելի է գեղեցկանում։ Դրա հետ մկտեղ մեր քաղաքում կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս․ աղբի նորանոր կույտերի առաջացումը, ինչը շատ ակտուալ է մեր երկրում։ Ցանկացած տեղ կարելի է տեսնել աղբի թափոններ։ Այդ ամենի մեղավորը հենց մեր քաղաքացիներն են։ Նրանք են աղտոտում մեր միջավայրը։ Դուր չի գալիս նաև քաղաքի երթևեկությունը, որովհետև շատ անկանոն է խանումների, վարորդների անուշադրության, արագ վարելու պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *