Ճամբարային երկրորդ շաբաթվա մասին

Երկուշաբթի օրը մենք Ընկեր Գոհարի հետ լեզվական խաղեր էին խաղացել։ Այնտեղ պետք էր պատասխանել ճիշտ պատասխանը, նաև մենք էլ էինք ստեղծել այդ պիսի խաղեր։ Մյուս ժամին մենք ընկեր Սեդայի հետ ազգային խաղեր էնք խաղացել և ազգային պարեր էնք պարել։ Հետո մեր դպրոց հյուր էր եկել, Արթուր Գրիգորյանը։ Նա դուդուկահար էր։
Երեքշաբթի օրը մենք նորից ազգային խաղեր էինք խաղացել և ընկեր Անիի հետ սովորեցինք հայկական ազգային տարազի մասին։
Չորեքշաբթի օրը ուրիշ սովորողներ եկան մեր դպրոց, որ մենք սովորեցնենք նրանց պարել և խաղալ ազգային խաղեր։ Հետո մենք ճամփորդել էինք Լուսիկ Ագուլեցու թանգարան։
Հինգշաբթի օրը մենք նորից ընկեր Գոհարի հետ լեզվական խաղեր ենք խաղացել։ Հետո մենք պիցցա ենք պատրաստել և համտեսել։
Ուրբաթ օրը մենք գնացել էինք Հարավային դպրոց և այնտեղ խաղեր ենք խաղացել։ Հետո մենք ընկեր Սոնայի հետ հայրենագիտություն ենք արել։

Լուսի Ագուլեծի եկեղեցու մասին

Լուսիկ Ագուլեցի (Լուսիկ Ժորժիկի Սամվելյան, մայիսի 31, 1946, Վերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն – հուլիսի 13, 2018), հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։ Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով։

Ճամբարի առաջին շաբաթվա մասին

Ձմեռային առձակուրդներին մենք պետք է ընտրեինք 1-ից մինչև 6-որդ ջոկատը։ Ես ընտրեցի չորրորդ ջոկատը։ Երկուշաբթի օրը ես եկա դպրոց և դասերը սկսվեց։ Ամեն ջոկատ ունի իր դասացուցակը և ղեկավարը։ Իմ ջոկատի ղեկավարը ընկեր Անին է և ընկեր Սեդան։ Ինձ մոտ տպավորվել է հինգշաբթի օրը, որովհետև հայրենագիտության դասի տեղը մենք հոլ ենք խաղացել։ Այդ դասը շատ հետաքրքիր անցավ։ Ճամբարի ժամանակ տնային առաջադրանքներ չեն հանձնարարում։ Ճամբարում մարմնակրթության դասերը անցնում են շատ հետաքրքիր, որովհետև սպորտային խաղեր ենք խաղում։ Այս շաբաթը շատ հետքրքիր անցավ իմ համար։

Ազգային տարազ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել: Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։

Տիեզերքը և ես

Մարս մոլորակի մասին

Մարս կամ Հրատ, Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։ Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։

Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար – «վախ» և «սարսափ» – Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը – 26×21 կմ, Դեյմոսը – 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։

Սկսած 1960 թվականին Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Մարս Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։