Ելք ստուգատես

«Ելք» ստուգատես 

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․

Ես Դանիելյան Ռաֆայելն եմ։ Ծնվել եմ 2013թ․, հունվարի 23-ին՝ Երևանում։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։ Իմ ամենավերջին կարդացած գիրքը «Տասնհինգամյա նավապետը» գիրքն է։ Ես շա՜տ եմ սիրում գրքեր կարդալ նաև սիրում եմ լողալ, հեծանիվ վարել, ֆուտբոլ խաղալ։ Երբ մեծանամ՝ ուզում եմ դառնալ ծրագրավորող։ Ես ազատ ժամանակ կարդում եմ, լինում է նաև, որ կիսատ դասերս եմ անում, տատիկիս համար սուրճ եմ պատրաստում և երբեմն համակարգչային խաղեր եմ խաղում։ Ես ուզում եմ ունենալ շա՜տ ուժեղ համակարգիչ և հեռախոս։ Սիրում եմ ճամփորդել, սիրում եմ հայտնաբերել նոր ինֆորմացիա, որը ես չգիտեի։ Նաև ես կարդացել եմ տաներկու գիրք։ Ունեմ շատ ընկերներ։ Իմ սիրած ասացվածքն է՝  «Ով աշխատի, նա կուտի»։ Ես սիրում եմ այդ ասացվածքը, որովհետև անբան մարդը ոչնչի չի հասնի։

Իմ անհատական պլանն է՝ «Սովորողի անհատական պլան» ։

Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը։

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ բոլոր  ընկերները բարի են, հոգատար։ Իմ առաջին ընկերը Հրանտն է։ Նա իմ ամենալավ ընկերն է։ Նրա բնավորությունը շատ բարի է, սիրում է խաղալ համակարգչային խաղեր, սիրում է ուտել խինկալի, սիրում է անել դասերը, իմ հետ խաղալ համակարգչային խաղեր։ Իսկ իմ ընկեր Արամը ունի շատ գիտելիքներ, սիրում է խաղալ ինձ հետ, սիրում է ուտել պելմենիներ։

Իմ  ընկերների բլոգներ կարող եք այցելել այս հղումով՝ «Ընկերներիս բլոգները»։

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարին ինձ համար շատ հետաքրքիր էր։ Այս տարվա ընթացքում ես հասցրեցի շա՜տ գրքեր կարդալ և շատ նոր բաներ սովորել։ Իմ կարևոր ձեռքբերումն այն է, որ ես կարողացա մեջքալող տալ, երկանիվ հեծանիվ վարել, իսկ այդ երկու բաների դժվարություններն էին, որ լողի ընթացքում իմ շունչը չէր հերիքում, իսկ հեծանվավարության ընթացքում էլ չէի կարողանում հավասարությունս պահել, իսկ հիմա կարողանում եմ։ Սովորեցի լուծել մաթեմատիկայի դժվար խնդիրները։ Մայրենիից էլ շատ հորինուկներ գրեցի։ Ինձ համար տարին շատ արդյունավետ անցավ։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ դասարան եմ փոխադրվում։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Մայրենի» առարկայից գրեցինք պատումներ, հորինուկներ։ Ես շատ արագ եմ գրում  հորինուկները, որովհետև իմ միտքը զարգացած է։ Շատ հավես առաջադրանքներ կատարեցինք։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք Հովհաննես Թումանյանի քառյակներով կազմեցինք փազլ-քառյակներ։ Շատ հավես աշխատանք ստացվեց։ Այնպիսի առաջադրանքներ կային, որոնք ես դժվարանում էի, բայց ուսուցչուհուս, մայրիկիս և ընկերներիս օգնությամբ ամեն ինչ հասցրի հասկանալ և ավարտել։ Ինձ շատ է դուր գալիս, որ մենք հարցազրույցներ ենք վարում։ Իմ ամենասիրելի հարցազրույցը մայրիկիս հետ ունեցած զրույցն է՝ «Հարցազրույց մայրիկիս հետ»։ Մենք ընկերներով ստեղծեցինք Ջաննի Ռոդարի «Իտալական երգ» բանաստեղծությունների թվայնացումը։ Մենք այդ գիրքն ունենք դպրոցում և ընկերներով հավաքում ենք  «Word» ծրագրով , շուտով կավարտենք և կտեղադրենք համացանցում, որպեսզի բոլորն էլ կարդան։

Իմ բլոգի «Մայրենի» բաժնում մայրենիի բոլոր աշխատանքներն էլ  ներառված են։

Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ գրքեր ենք ընթերցել և դասարանում միասին քննարկել ենք։ Կազմակերպել ենք համեղ թեյըմպում և գիրքը քննարկել ենք նաև ռուսերեն լեզվով։

Ինձ դուր է գալիս, որ մենք միասին ենք կարդում գրքերը։

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  1. «Քեռի Ֆեոդոր»
  2. «Ամենաուրախ և ամենատխուր քառասնոտնուկը»
  3. «Վիշապաքարի գաղտնիքը»
  4. «Պինոկիո»
  5. «101 փաստ ջրային կենդանիների մասին»
  6. «Երկնքում շատ աստղեր կան»
  7. «Տասնհինգ ամյա նավապետը։»
  8. «Հրահանը
  9. «Փոքր կլաուսը և մեծ կլաուսը»
  10. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
  11. «Փոքրիկ Իդայի ծաղիկները»
  12. «Մատնաչափիկը»
  13. Ջ․ Ռոդարի «Իտալական երգ»

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում ծառեր տնկեցինք մեր դպրոցի բակում, ագարակի կենդանիներին կերակրեցինք։ Նաև մեր ագարակի ձիերին վարեցինք։ Ձիեր վարելը շա՜տ հավես էր։ Մենք նաև «Power Point» ծրագրով վերցրեցինք մեր սիրած ջրային կենդանիներին և միքնի փաստ գրեցինք այդ կենդանու մասին։

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Իմ բլոգում ունեմ «Մարմնակրթություն» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Սպորտը մարդու համար շա՜տ կարևոր է։ Այն զարգանում է և շատ ուժեղ է դառնում։ Մարմնակարթության դասերի ժամին մենք մարզվում ենք մեր նոր մարզասրահում։ Արել ենք հեծանվավարության ստուգատես և լողի ստուգատես։ Մենք վարում ենք հեծանիվ շաբաթը երկու օր։ Չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Իսկ լողը երկուշաբթի։ Իմ համար մարմնակրթությունը հավես առարկա է։

                                                ԵՐԳ

Իմ բլոգում ունեմ «Երգ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Երգ-երաժշտության դասերի ընթացքում մենք շա՜տ երգեր ու պարեր սովորեցինք։ Իմ սիրելի պարը  «Կարնո քոչարին» է։ Ես շատ եմ սիրում երգել և պարել։

                                    ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՐԿԱ

Ես գնում եմ մեր դպրոցում լրացուցիչ շախմատի խմբակի։ Շաբաթը երկու օր մասկանկցելով խմբակի դասերին՝ ես սովորում եմ լավ խաղալ շախմատ։

                                                ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մաթեմատիկայից սովորեցինք սյունակաձև բազմապատկումը, սյունակաձև բաժանումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերով։ Սյունակաձև բազմապատկումն ու սյունակաձև բաժանումն սկզբում դժվար էր թվում ինձ, բայց քիչ-քիչ սովորեցի։ Լուծեցինք խնդիրեր և լի՜քը մաթեմատիկայի առաջադրանքներ կատարեցինք։ Մենք նաև խաղացինք «Գնորդ-վաճառող» խաղ։ Այտեղ ես վաճառողն էի։ Ես վաճառում էի մրգեր։ Կշռում էի այդ մրգերը։ Մենք նաև բանավոր մաթեմատիկայի դասին չափեցինք մեր դպրոցի շրջապատը։ Արեցինք «Կուբիկ-ռուբիկ»-ի մրցույթ։ Նաև սովորեցի հավաքել «կուբիկ-ռուբիկ» գլուխկոտրուկը։ Ես պատրաստել եմ մաթեմատիկայի հավես  խնդրագիրք․ Ահա իմ խնդրագիրքը

Նաև մենք լուծում ենք ռեբուսներ, խնձորներով խնդիրներ ,խաչբառեր ենք , լուծում ենք խնդիրներ  լուցկու հատիկներով ։ Քննարկում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները։

Ես շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան։ Բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժինը և բոլոր նյութերն այնտեղ եմ հավաքում։

                               ՇԱԽՄԱՏ, ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐ

Մենք ունենք ուրբաթ օրը սեղանի խաղեր։ Ընկեր Առնոլդը գալիս է մեր դասարան և մենք շախմատ ենք խաղում։ Լինում է, որ մենք ենք սեղանի խաղեր բերում և խաղում այդ սեղանի խաղերով։ Ես շատ եմ սիրում սեղանի խաղեր։ Իմ ամենասիրելի սեղանի խաղը այդ շախմատն է։

Իմ բլոգը

Ես շատ ուրախ բլոգավար եմ։ Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

  • բլոգում նյութ տեղադրել
  • նյութը ջնջել
  • բաժիններ բացել
  • նյութը խմբագրել
  • հղումներ, նկարներ ավելացնել։

Բլոգավարը պետք է շատ կոկիկ վարի իր բլոգը, պետք է իր բլոգը շատ ակտիվ լինի, պետք է ունենա լիքը տեղադրված գրագետ, հետաքրքիր նյութեր իր բլոգում։ Իմ կարծիքով, իմ բլոգը հենց էդպիսին է և ես լավ բլոգավար եմ։ Եվ ես իմ բլոգում ունեմ 300 տեղադրված նյութ։

Ես կարողանում եմ

Իմ ճամփորդությունները

Իմ բլոգում ունեմ «Ուսումնական ճամփորդություններ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք դասարանով շատ ենք ճամփորդում։ Մենք որ գնում ենք մի տեղ, անպայման զբաղվում ենք միջավայրի խնամքով, մեր հետևից աղբը հավաքում ենք։ Մենք ճամփորդելով շատ բաներ ենք սովորում։ Շնչում ենք մաքուր օդ, տեսնում ենք լիքը սիրուն տեղեր։ Մենք նաև հավաքում ենք մեր գնացած տեղերի մասին  ինֆորմացիա, որ այդ ինֆորմացիան տեղադրենք  բլոգներում, որպեսզի մյուս մարդիկ էլ կարդան և ուզեն ճամփորդել։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Իմ բլոգում ունեմ «Կերպարվեստ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք կերպարվեստի դասին նկարում ենք, լինում է, որ թխտերից բաներ ենք պատրաստում։ Նաև այս ճամբարին մեր մոտ նորից եկավ մեր այն նկարչը, որի անունը Արմեն Թորոսի Բոյախչյաններ։ Մենք նրա հետ նկարեցինք։ Մեզ ասացին, որ մենք ազատ նկարենք մեր շրջապատը, իսկ ես նկարեցի իմ ընկեր Հրանտին։ Ես ցույց տվեցի այդ նկարը նարչին և նա շա՜տ հավանեց իմ նկարը։ Նաև մեր դպրոցում կա կերպարվեստ ընտրությաբ գործունեություն։ Ես շա՜տ եմ սիրում երբ մենք տեխնոլոգիա ենք անում։

Մենք մեր բլոգներում ունենք մի հետաքրքիր աշխատանք, որում մենք պատրաստում ենք պլաստիլին․ Պատրաստում ենք պլաստիլին

Continue reading