Սովորող սովորեցնող նախագծով հանդիպում քոլեջի ուսանողների հետ

Հայաստանի թռչուններ

Մեզ ուսանողները պատմեցին սև արագիլի մասին ։ Ես արագիլների մասին շատ փաստեր իմացա։ Ահա դրանցից մի քանիսը` երբ արագիլները կրկնում են դա նշանակում է, որ շուտով գալու է գարուն, երբ արագիլների ձագուկները հիվանդ են լինում իրան նետում են բնից դուրս։ ԵՒ արագիլները ածում են 1-7 ձու։ Իսկ վերջում մենք բաժանվեցինք խմբերի և հավաքեցին արագիլի պատկերով փազլ։

Ժողովրդական արվեստի թանգարանի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենն էր Հովհաննես Շարամբեյանը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։

Գորգագործություն


Գորգագործություն, գորգերի արտադրություն։ Հնուց տարածված է եղել Մերձավոր Արևելքում, Իրանում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանում։ Գորգագործություն մեջ օգտագործվել է ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել։

Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։ Հենքի մեկ կամ երկու թելի (հայկական գորգերում՝ երկու թելի) վրա կապվում է առանձին հանգույցը, որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրը։

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի

Մենք առաջին դասաժամին գնացինք վերնատուն ընկեր Սեդայի հետ երգելու։ Իսկ հետո սկսեցին պատմել թէ ինչպես անցկացրեցինք ձմեռային արձակուրդները, նաև ծանոթացանք մեր ջոկատի երեխաների հետ։ Հետո մենք մեր ջոկատով գնացինք դուրս խաղալու աղջիկ փախցնոցի, հեյ խմբեր և ճոպան։ Հաջորդ մեր դասաժամը նկարչություն էր մենք գնացինք նկարչության սրահ և ընկեր Նարեկի հետ մի քիչ նկարեցինք,իսկ հետո սկսեցինք խաղալ զարգացնող խաղեր։ Վերջին դասաժամին մենք ընկեր Շուշանի հետ մի քիչ խոսեցինք։

Երեքշաբթի

Մենք առաջին դասաժամը սկսեցին շատ հավես։ Սկսզբում նկարչության սրահում իրար հետ խոսում էինք, և հետո մեզ մոտ եկան ընկեր Քրիսիտինեի դասարանը 2.2-ը մենք փոքրերին օգնում էինք պատրաստել կավից Հովհաննես Թումանյանի կամ Ջանի Ռադարիի հերոսներից մեկի պատկերը։ Հետո մենք մի քիչ խաղացինք և գնացինք մարզասրահ այնտեղ շատ հավես խաղեր խաղացինք։ 4-րդ ժամին մեզ մոտ եկել էին ընկեր Արմինե Գոգիյանը Արևելյան դպրոցի իր ջոկատի հետ մենք ծանոթացանք իրար հետ,և իրականացրեցինք բառբառ նախագիծը, ամեն մեկը, որ բառբառը գիտեր խոսում էր և մեզ բացատրում թէ դա ինչ է նշանակում, մի տղա Արևելյան դպրոցից պատրաստել էր մի քանի նախադասություն և ինքը ասում էր այդ նախադասությունները իր բառբառով և մենք պետք է գուշակեինք, թե ինչ է դա նշանակում։ Իսկ 5-դ ժամին մենք խաղացին հավես խաղեր։

Չորեքշաբթի

Այս օր մեր մոտ առաջին դասաժամին եկել էր ընկեր Տիգրանը քոլեջի պարի ուսուցիչը։ Ընկեր Տիգրանը մեզ սովորեցրեց 2 պար <<Նինարե>> և <<Կարմիր ֆստա>> այդ պարերը շատ հետաքրիր էին և հավես։ Իսկ 2-րդ ժամին մենք ընկեր Սեդայի հետ վեր հիշեցինք մի քանի երգ և խաղացինք շատ հավես խաղ, թաշկինակ։ Մենք զույգերով կանգնում էինք իրար դիմաց և ընկեր Սեդան դնում էր մեր դիմաց թուղթ, հետո ընկեր Սեդան ասում էր մեզ գործողություներ և մենք անում էինք օրինակ՝ քիթ, գլուխ, ոտք և մենք պետք էինք դիպչել դրան եթե ընկեր Սեդան ասեց թուղթ մենք պետք է արագ վերցնենք թուղթը։ 3-օրդ դասաժամին մենք 1-ին ջոկատի և ընկեր Մելինեի դասարանի հետ սկսեցինք հետաքրքիր խաղեր խաղալ, պարան, մուկն ու կատուն, և հեյ խմբեր: 4-օրդ դասաժամին մենք գնացինք ընկեր Անիի հետ ընկեր Քրիստինեի դասարան, և սկսեցին մուլտֆիլմ դիտել և խաղեր խաղալ։ 5-րդ դասաժամին ես և տղաները դրսում ֆուտբոլ էին խաղում իսկ աղջիկները այլ խաղեր։

Հինգշաբթի

Այօր մենք 1-ին դասաժամին նստած էինք նկարչության սրահում և խաղում էինք խաղեր, օրինակ հոլով խաղ, ռեզինով, ընկուզախաղեր, աքլորակռիվ, և աղջիկ փաղցնոցի։ Հետո մենք նաշաճաշեցինք և գնացինք Արևելյան դպրոց ընկեր Արմինեի ջոկատի հետ ազգային խաղեր խաղալու։ Այդ ամենը վերջացնելու հետո մենք գնացինք հետ դպրոց։ Մենք վերադարձանք դպրոց և գնացին նկարչության սրահ մենք միացրեցինք հավես երգեր և սկսեցինք այդ երգերի տակ պարել։ 5-րդ դասաժամին մենք գնացին վերնատուն ընկեր Սեդայի հետ մի նոր երգ սովորեցինք, հետո ես և տղաները գնացինք դուրս ֆուտբոլ խաղալու։

Ուրբաթ

1-ին դասաժամին մեզ մոտ նորրից եկել էր ընկեր Տիգրանը և մենք նորից վերհիշեցինք <<Նինարե>> և <<Կարմիր ֆիստա>> պարերը։ 2-րդ դասաժամին մենք ընկեր Աչերի ջոկատի հետ սովորեցինք <<Դերիկո երգը>>, որը պետք էր ներկայացնենք քոլեջին ուրբաթ համերգին։ Հետո մի քիչ հանգստացանք։ 3-րդ դասաժամին մենք գնացինք հայրենագիտության սենյակ և խաղացինք զարբացնող խաղեր։ 4-րդ և 5-րդ դասաժամերին մեր և մյուս ժոկատից մի քանի տղաներ իրար հետ գնացինք ֆուտբոլ խաղալու։

Անհատական ուսումնական պլան

  • ՈՒսումնական երկրորդ շրջան

Բաժնի բացում.

«Անհատական ուս. պլան» կամ «Ձմեռային ճամբար 2024»

Անհատական ուս. պլան և Ձմեռային ճամբար 2024

Սովորողի անուն-ազգանուն – Ռաֆայել Դանիելյան

Ընտրած ջոկատ – Վեցերրորդ ջոկատ՝ Սեդա Թևանյան և Անի Ենգոյան

Ընտրած նախագծեր –

Սովորողի առաջարկած նախագիծը(եթե կա այդպիսի)

Ես չեմ առաջարկում

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու ես

Ջրվեժ անտառապարկ, Գեղասահքի դպրոց, Ժողովրդական արվեստի թանգարան

Ճամբարի էջի հղումը – ահա հղումը

Ճամբարային աշխատակարգը – ահա հղումը

Շաբաթվա կամ օրվա աշխատակարգի հրապարակում

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ընկուզախաղեր

Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝
չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող: Վերցնում են 20 սմ և ավելի
երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը հագուցում՝ որքան հնարավոր է
մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Մի քանի այդպիսի
ընկույզների թելերը կապում են իրար, որն էլ դառնում է «Չարխափան»:
Հայ մարդիկ հավատում էին, որ այդ շրխկոցը «վախեցնում և քշում է
չարին»:
Երեխաների սիրված խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը:
Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից,
ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու,
ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած
ընկույզները նրանն են:
Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ
գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են
վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ
մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի
կատարվում փոքրերի կողմից:)
Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով:

Ճամբարային երկրորդ շաբաթվա մասին

Երկուշաբթի օրը մենք Ընկեր Գոհարի հետ լեզվական խաղեր էին խաղացել։ Այնտեղ պետք էր պատասխանել ճիշտ պատասխանը, նաև մենք էլ էինք ստեղծել այդ պիսի խաղեր։ Մյուս ժամին մենք ընկեր Սեդայի հետ ազգային խաղեր էնք խաղացել և ազգային պարեր էնք պարել։ Հետո մեր դպրոց հյուր էր եկել, Արթուր Գրիգորյանը։ Նա դուդուկահար էր։
Երեքշաբթի օրը մենք նորից ազգային խաղեր էինք խաղացել և ընկեր Անիի հետ սովորեցինք հայկական ազգային տարազի մասին։
Չորեքշաբթի օրը ուրիշ սովորողներ եկան մեր դպրոց, որ մենք սովորեցնենք նրանց պարել և խաղալ ազգային խաղեր։ Հետո մենք ճամփորդել էինք Լուսիկ Ագուլեցու թանգարան։
Հինգշաբթի օրը մենք նորից ընկեր Գոհարի հետ լեզվական խաղեր ենք խաղացել։ Հետո մենք պիցցա ենք պատրաստել և համտեսել։
Ուրբաթ օրը մենք գնացել էինք Հարավային դպրոց և այնտեղ խաղեր ենք խաղացել։ Հետո մենք ընկեր Սոնայի հետ հայրենագիտություն ենք արել։

Լուսի Ագուլեծի եկեղեցու մասին

Լուսիկ Ագուլեցի (Լուսիկ Ժորժիկի Սամվելյան, մայիսի 31, 1946, Վերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն – հուլիսի 13, 2018), հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։ Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով։

Ճամբարի առաջին շաբաթվա մասին

Ձմեռային առձակուրդներին մենք պետք է ընտրեինք 1-ից մինչև 6-որդ ջոկատը։ Ես ընտրեցի չորրորդ ջոկատը։ Երկուշաբթի օրը ես եկա դպրոց և դասերը սկսվեց։ Ամեն ջոկատ ունի իր դասացուցակը և ղեկավարը։ Իմ ջոկատի ղեկավարը ընկեր Անին է և ընկեր Սեդան։ Ինձ մոտ տպավորվել է հինգշաբթի օրը, որովհետև հայրենագիտության դասի տեղը մենք հոլ ենք խաղացել։ Այդ դասը շատ հետաքրքիր անցավ։ Ճամբարի ժամանակ տնային առաջադրանքներ չեն հանձնարարում։ Ճամբարում մարմնակրթության դասերը անցնում են շատ հետաքրքիր, որովհետև սպորտային խաղեր ենք խաղում։ Այս շաբաթը շատ հետքրքիր անցավ իմ համար։