Բուժական գյուղ, Թեղենյանց վանքի մասին

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։

Անհատական ուսումնական պլան. 2-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Ռաֆայել Դանիելյան
Դասարան- 4.2
Ջոկատ- 4-որդ
Ջոկատավարներ- Սեդա Թևանյան, Անի Ենգոյան
Երկարօրյա ճամբար- օգտվում եմ/չեմ օգտվում – Չեմ օգտվում

Ճամբարային օրակարգ՝

https://tevanyanseda.home.blog/2023/01/15/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9-%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/



Ձմեռային ճամբարի ամփոփումն ըստ շաբաթների

Առաջին շաբաթի ամփոփում

Այս շաբաթ շատ հավես անցավ։ Մենք ամփոփեցինք մեր «Ուսումնական ձմեռ» նախագիծը։

Ճամբարի մի օր մեզ մոտ «Սովորող–սովորեցնող» նախագիծն էր, որի շրջանակներում մեր կրտսեր ընկերներին սովորեցրինք աշխատել «Power point» ծրագրով։ Մենք էկրանի վրա ցույց էինք տալիս քայլերը և մեր կրտսեր ընկերները կատարում էին այդ քայլերը իրենց համակարգիչներով։ Հանդիպումը շատ մտերմիկ, անմիջական և ջերմ անցավ։ Համատեղ ուժերով ստեղծեցինք ճամբարային ամսագրեր։

Հինգշաբթի օրը մենք գնացինք մայր դպրոց, ուր մասնակցեինք մարզական ստուգատեսի։ Մենք այնտեղ տարբեր մարզական վարժություններ կատարեցինք` ձգումներ մարզաձողերի վրա, որովայինի ձգումներ շվեդական պատի վրա, վազք, գլուխկոնծի, թռիչքներով վազք։ Ինձ ամենաշատը դուր եկավ գլուխկոնծին։

 Ճամբարի ընթացքում մասնակցեցինք նաև ազգագրական փառատոնին։ Սկզբում պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ, այսինքն՝ թելից տիկնիկներ, որոնք հնում որպես թալիսմաններ են եղել։ Ընկեր Սեդայի օգնությամբ առաջին դասարանցիներին սովորեցրինք պարել «Կարնո քոչարի» և «Բուլուլ» պարերը։ Մենք բոլորովս շրջան կազմեցինք և սկսեցինք շուրջպարը։ «Կարնո քոչարին» մարտական պար է։ Քոչարիները մարդիկ պարում էին, որպեսզի ցուցադրեին իրենց ուժը։ «Բուլուլը» աշխատանքային պար է։ Այն պարում էին, երբ խոտն էին հավաքում և դիզում։

Երկրորդ շաբաթվա ամփոփում

Ձմռան ճամբարային օրերը շարունակվում են։ Երկրորդ շաբաթն էլ անցավ հավես և աշխույժ։ Մենք հանդիպում ունեցանք տիկին Մարինեի և քոլեջի ջոկատի հետ։ Նրանց հետ օրն այնքան ուրախ անցավ։ Ես, Արեգը և Սուրենը գնացել էինք Արևելյան դպրոց՝ մաթեմատիկայի ֆլեշմոբի մասնակցելու։ Մենք այնտեղ լուծեցինք ֆլեշմոբը և վերադարձանք մեր դպրոց։ Մենք նաև պատրաստեցինք խաղեր «Quizizz» ծրագրով։ Մեր պատրաստած խաղերը շատ հավես խաղեր էին։ Մենք խաղացինք մեր խաղերը, իսկ հետո մենք գնացին մեր դասարան։ խաղացինք հավես ազգային խաղեր, հետո էլ գնացինք հյուր մեր կրտսեր ընկերներին և միասին «Ավետիսներ» երգեցինք։ Կառուցողական հավես խաղեր խաղացինք և մեր ջոկատով լեգոթատրոն խաղացինք և ներկայացրինք «Քեռի Ֆեոդոր»-ը գրքի առաջին գլուխը։ Ազգակրական տոնին մենք նաև պատրաստեցինք դդմով աղցան և համով -համով կերանք։

Երրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ ամփոփեցինք ձմեռային ճամբարը։ Շատ հավես գործունեություններով ենք զբաղվել ճամբարի ընթացքում։ Առաջին և երկրորդ ամփոփումների մեջ մանրամասն գրել եմ, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում ամենահավեսը մեր մարզական խաղերն էին Ջրվեժում։

Շատ եմ սիրում մեր կրթահամալիրի ճամբարային օրերը : Շատ հագեցած, ուրախ ամիս ունեցանք: Ճամբարի ընթացքում բազմազան էին մեր գործունեությունները: Ես սիրով մասնակցել եմ բոլոր նախագծերին։

Դդմահանելուկ Ռաֆայելից

Իմ նպատակները

Ձմեռային սպորտաձևեր

Ճամբարային խնդիր

Բնագիտական ստուգատեսն ընտանիքում