Հասկիների հյուրանոց

Կար մի կխզի, որտեղ գտնվում էր Հասկիների հյուրանոց։ Այնտեղ ապրում էին մենակ Հասկիները։ Այնտեղ կար այգի, որ Հասկիներին ման են տալիս։ Կա խոհարար, նա պատրաստում է շատ համով ուտելիքներ Հասկիների համար։ Ես այդ կղզին պատկերացրեցի մտքում։ Այնտեղ կաին տարբեր անուններով շներ։ Օրինակ՝ Բոբիկ, Բելկա, Ռեկս և այլն։ Բայց երբ, որ ես արթնացա ես իմացա, որ դա իրական չեր։ Հետո ես հարցրեցի իմ մայիրկին և իմ մայրկն ասաց, որ դա իրական է, և մենք երբեմն կժամանենք այտեղ և կծանոթանանք այդ շների հետ։

Մայրենի 01.04.24

     Քաղցած  աղվեսը

    Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով  խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

  Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

381. Տրված նախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

   Քաղաքի կողմից մութ մի ամպ էր լողում: Անսխալ գիտելիքը մարդուն օգնում է,            որ ճիշտ ապրի: Նրա ցանկությունն անմիջապես կատարվեց: Գարուն է. ծեր            այգին մատղաշ սաղարթով է ծածկվել: Վախը կարելի է հաղթահարել: Դուք իմ       բարեկամներն եք, և բոլորդ այդ օրը իմ հյուրն եք լինելու:

Ոչ, հնարավոր չէ տեքստ ստանալ, քանի որ նախադասությունները միմյանց հետ կապ չունեն:

382. Տեքստը կարդա՛ և՝
ա) նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի՛ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի՛ր:
բ)Ձկների, փղերի կամ թռչունների հյուրանոց նկարագրի՛ր:

            Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձնատուն է, որտեղ    առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող             է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի:   Նախասրահում շների համար վարսավիրանոց կա, անասնաբուժական կետ, ռեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի           մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն   առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ        ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում          առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է     ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ    լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Իմ ուսումնական գարունը․ ամփոփում

Ես իմ արձակուրդները անցկացրել եմ տանը։ Կարդացել եմ գրքեր, խաղացել եմ համակարգչային խաղեր և կատարել եմ ուսուցչուհիների տված առաջադրանքերը։ Ես մտածում եմ, որ արձակուրդները երեխաների համար շատ կարևոր են։ Արձակուրդները նրա համար են, որ երեխաները հանգստանան։
Այդ արձակուդները շատ զվարճալի և ուրախ անցան։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

    Արևահամ- Շատ քաղցր՝ անուշ
    Բար- Պտուղ
    Սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
    Ողբանվագ- Ողբի՝ սգո երաժշտություն նվագող
    Լացակումած- Արցունքոտ, արտասվախառն
    Արնանման- արյան նման
    Նաիրյան- հայկական
    Հեզաճկուն – Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն
    Ջինջ – պարզ, մաքուր, անապական
    Լուսե – լույսից կազմված, լուսեղեն
    Վիշապաձայն – Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող
    Վսեմ – բարձրագույն
    Ողբաձայն- Ողբի ձայն
    Երկաթագիր- Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին
    Քուչակ-հայ աշուղ-երգիչ
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները:

    Արևահամ, ողբանվակ, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուրընկալ, հնամյա, ողբաձայն:
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

    Ողբանվագ, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, արնավառ, լուսապսակ:
    Ես չեմ կարող բացատրել քանի որ, յուրաքանչյուր բառ իր ձևի յուրահատուկ է։
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը:

    Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

    Ո՛ւր էլ լինեմ – Ուր էլ լինեմ ես իմ Հայաստանից անբաժան կլինեմ։
    Ես իմ անուշ Հայաստանի – Ես իմ անուշ Հայաստանի արևահամ Երևանն եմ սիրում։
    Արարատի նման ճերմակ – Արարատի նման ճերմակ ես գիտեմ միայն իմ ընտանիքը։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

    բույր — բուրմունք, հոտ
    ջինջ — պարզ, մաքուր, հստակ, վճիտ
    ողբաձայն — Վշտալի, շատ տխուր, տխրությամբ
    ճերմակ — շատ սպիտակ, ձյունագույն
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

Գործնական աշխատանք

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակեք։
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:
Արտի անունն էլ դնում են Ոսկի արտ։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի, ա) ելք չեն գտնում:
    Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,ելք չեն գտնում:
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը:
    դ) Երեք օր, երեք գիշեր դ) քան չար անունը:
    Երեք օր, երեք գիշեր, հարսանիք են անում:
  2. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:
    Թագավորը հրամայեց սպանել բոլոր թշնամիներին։
    Ես երեկ ոսկի վզնոց գտա փողոցից։
    Մեր հարևանները շատ լավ ու բարի մարդիկ են։
  3. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Լրացուցիչ աշխատանք

  1. Ընդարձակի՛ր համառոտ նախադասությունները:
    ա) Նավը լողում է բաց ծովում: գ) Այս հրաշք զանգակածաղիկը կապույտ է:
    բ) Ճնճղուկը կտցահարում է իր բնում: դ) Այս երկու ընկերները հաշտ են:
  2. Տրված բառերով կազմի՛ր ընդարձակ նախադասություններ:
    ա) Վրաստան, մայրաքաղաք, Թբիլիսի:
    Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։
    բ) խոտ, իջնել, արտույտ, վրա, կանաչ:
    Արտույտը իջավ կանաչ խոտի վրա։
    գ) ճանաչել, փորձանք, լավ, մեջ, ընկեր:
    Լավ ընկերոջը փորձանքի մեջ են ճանաչում։
  3. Պարզ նախադասությունները միավորի՛ր և դարձրո՛ւ բարդ:
    ա) Լույսը բացվեց և արևը փայլեց երկնքում:
    բ) Ես ուզում եմ,որ խաղաղությունը գոտևորի մոլորակը:
    գ) Կարենը սահում է չմուշկներով և կարողանում է սպորտային պար պարել:
    դ) Մասրենու վրայի ձյունը հալվում է և հուլունք դարձած կաթկթում է հողին:
  4. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքները:
    ա) Եղբայրը կարող է ընկեր չլինել, ա) ասում է՝ խակ է:
    բ) Աղվեսի բերանը խաղողին չի
    հասնում,
    բ) բայց ընկերը միշտ եղբայր է:
    գ) Անձրևից փախան, գ) վախեցի՛ր մարմանդ գետից:
    դ) Մի՛ վախենա վարար գետից, դ) կարկուտի տակ ընկան:
    ե) Մի գիժ քար գցեց հորը, ե) չհասկացողին՝ հազար ու մին:
    զ) Հասկացողին մին ասա, զ) քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում,ասում է՝ խակ է:

Անձրևից փախան,կարկուտի տակ ընկան:

Մի՛ վախենա վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից:

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

Իմ Չարեցյան ընթերցարանը


Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Continue reading

Ձոն մայրության


Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքեչս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:


Իմ սիրելի մայրիկ։ Ես խոստանում եմ, որ այտ տարի շատ լավ եմ սովորելու, խոսք եմ տալիս, որ կկատարեմ բոլոր հանձնարարությունները գերազանց և խոստանում եմ, որ միշտ կլինեմ կարգապահ, պարկեշտ և խելացի։

Գործնական քերականություն 5 26.02.24

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես  մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը  օլիմպիադաների  մասն էր:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ-Ամենից վատ-վատագույն

Գեղեցկագույն – Ամենից գեղեցիկ – գեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր – բարձր

ամենաազնիվ – ամենից ազնիվ – ազնիվ

ամենից հզոր – հզոր – հզորագույն

ամենից ահեղ – ամենա ահեղ – աղեհ

համեստագույն – ամենից համեստ – համեստ

Ամենահին – ամենից հին,հնագույն

ամենից ծանր – ամենազանր

ամենա լուրջ- լրջագույն- ամենից լուրջ

ամենից խոշոր – ամենախոշոր – խոշորագույն

գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից             ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

            Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է             հայտնաբերվել:
            Աշխարհի ամենից երկար ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են:
            Մեր մոլորակի վրա հանդիպող ամենա հազվադեպ հիվանդությունը «կուրու»   կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում        է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
            Ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած             «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար      դոլար են վճարել:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Աղի ջուրն սառույցից ավելի ծանր է ,այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները:

Ծովային փոքր կենդանիներն ավելի վտանգավոր են քան շնաձկները։
            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը:

Բանավոր խոսքը գրավորից վերաբերմունք արտահայտելու ավելի մեծ հնարավորություն ունի
            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար ժամանակակից երաժշտությունի պակաս սարսափելի են։