Իմ սիրելի կենդանին

Կատուները փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ են։ Համարվում են ամենատարածված (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը։ Ընտանի կատուները կատվազգիների ընտանիքին, գիշատիչների կարգին պատկանող կաթնասուններ են։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողություն և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է, որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն։

Տարբեր երկրներում կատուները մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար։ Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։

Իմ սիրելի թռչունը

Արծիվներ

Արծիվները ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Հայտնի է արծիվների 74 տեսակ, որից 9-ը տարածված է Հայաստանում։

Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, անտառների տափաստանային հատվածներում, ծառահատված անտառներում, լեռներում, խոր ձորերում, կիսաանապատային նախալեռներում, ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում, ձկնաբուծական ավազաններում:

 Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6,5 կգ (սպիտակապոչ արծիվ): Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով: Ունեն սուր տեսողություն: Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին: Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով:

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:

Ճանապարհորդ տերևը

Մի անգամ տերևը պատրաստվեց ճամփորդելու։ Նա պատրաստեց իր ուսապարկը, դրեց բրդուճները, վերցրեց հեռադիտակը, տաք հագուստ ու գնաց հեռո՜ւ։ Գնաց օտար երկրներ։ Այնտեղ նա շատ ման եկավ, շատ մեծ ծառեր տեսավ, նա շատ ուրախացավ, բայց հետո տխրեց, որովհետև կարոտեց իր ծառին։ Հետո որոշեց ետ վերադառնալ իր ծառի մոտ։ Հանդիպեց հովիվին, խնդրեց, որ տանի իր ծառի մոտ, հովիվը չկարողացավ տանել, հանդիպեց առվակին , խնդրեց, որ ինքը տանի իր ծառի մոտ, նա էլ չկարողացավՃիշտ է, փորձեց օգնել, բայց ավելի վնասեց, խեղճ տերևը քիչ էր մնում խեղդվեր։

Տերևը շատ տխրեց, բայց այդ ժամանակ հանկարծ  լսեց քամու ձայնը, վազեց քամու մոտ և խնդրեց, որ  տանի իրեն։ Քամին ուժեղ փչեց և քշեց  տերևին իր ծառի մոտ․․․

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք, Արայի լեռ

Առավոտյան դասարանով ուղևորվեցինք դեպի Արայի լեռ, որ գտնվում է Արագածոտնի մարզում։ Ճանապարհին ավտոբուսի մեջ շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք․ բոլորս միասին երգում էինք և արտասանում։ Առաջին կանգառը Նոր Երզնկա գյուղի մոտակայքում կատարեցինք։ Եղանակը մի փոքր ցուրտ էր, բայց արևոտ։ Այստեղ նախաճաշեցինք բնության գրկում։ Այնուհետև ոտքով բարձրացանք դեպի Ծաղկեվանք։ Մատուռը գտնվում էր ժայռի մեջ։ Այն շատ հյուրահատուկ էր և հետաքրքիր։ Մատուռի ներսում առաստաղից և պատերից ջուր էր կաթկթում, որն ըստ առասպելի Ծաղիկ կույսի արցունքներն էին։ Ամբողջ դասարանով երգ կատարեցինք, լվացվեցինք սուրբ ջրով և դուրս եկանք։

(Շարունակելի․․․)

Ծաղկեվանքի մասին

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում։

Ըստ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությունը և ուզում է փախցնել նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Kuys varvara.JPG