«Ուսումնական գարուն» նախագիծ

Այգին


Երևանի Հովհաննես Թումանյանի զբոսայգին գտնվում է Աջափհյակ համայնքում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Հայտնի է որպես Թումանյան այգի, կամ նաև Թումոյի այգի։, քանի որ մոտակայքում է գտնվում «Թումո» կենտրոնի շենքը։ Եվ քանի որ ես էլ բնակվում եմ Աջափնյակ համայնքում՝ հաճախ եմ այցելում այս այգին։

Այգին հիմնվել է 1970 թվականին և տարածքը կազմում է 7 հեկտար։ Այգու մի կողմը Հալաբյան փողոցն է, իսկ մյուս կողմը Հրազդան գետի կիրճը։ Այգին սկսվում է գեղեցիկ շատրվանով, որը շա՜տ գեղեցիկ է: Այգում կան մանկական խաղահրապարակներ, փոքրիկ սեղաններ, որոնց շուրջ կարող ենք նստել և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, կան նաև ֆուտբոլի ու բասկետբոլի խաղադաշտեր: Այգում շատերը վայլելում են իրենց ազատ ժամանակը, ընկերների կամ ընտանիքի հետ անցկացնելով ողջ օրը, կամ պարզապես զբոսնելով կամ էլ պարզապես թարմ օդ շնչելով և հետևելով փոքրիկ երեխաների խաղին խաղահրապարակում:  Այգում կարող ենք հանգստանալ և ստեղծագործել:

Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

    https://rdanielyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

    https://rdanielyan.edublogs.org/2023/03/24/%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a5%d6%80/
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

    Այո
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

    https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSez5tR-TNLyG3lJR91Jm0iROiHJfcaKkiSw0h1ysdcTgQ6A4g/viewscore?pli=1&pli=1&viewscore=AE0zAgCDtAtKyp4TMtZm_2ZUeN14AUy23eDeKi7ISCWOKOhQfe54ILqM0ZEt2jIjaLrzQEw
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար ամսվա  ֆլեշմոբին։

    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

    Ես կատարում եմ երկու մակարդակները
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

    Մայրիկիս հետ
  • Ինքնագնահատում

    Այս ամիս ես ինձ գնահատում եմ 8 միավոր

Ջերմաստիճան: Ջերմաչափ

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0  (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:

Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:

Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:

Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :

Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։

Аист

На краю деревни росло большое дерево, на котором аисты устроили своё гнездо. Однажды люди узнали о гибели одного аиста. Когда вывелись птенцы, пришлось другому аисту одному кормить своих птенцов.

Ему было трудно. Аистята подрастали. Они всё время просили есть. Из гнезда видны были головки птенцов. Малыши беспокойно смотрели по сторонам, потому что были голодны. Шли с речки ребята, увидели птенцов. Один мальчик снял со связки маленькую рыбку. Он протянул её на шесте прямо аисту в клюв. Аистята сначала испугались. Но один схватил рыбу и съел. С тех пор ребята стали помогать аисту кормить птенцов. Каждый день ловили они в речке за рощей рыбу для
аистят.

Вопросы

Расскажи, как вёл себя аист, когда остался в одиночестве. Как вели себя аистята?

Аистята вели себя беспокойно, они смотрели по сторонам потому что они были голодными

Объясни, что придумали мальчики.

Они каждый день давали рыбу аистятам.

Как ты думаешь, почему ребята так поступили?

Потому что ребята были очень добрыми.


кто? я, ты, он, она
у кого? у меня, у тебя, у него, у неё
к кому? ко мне, к тебе, к нему, к ней
на кого? на меня, на тебя, на него, на неё
с кем? со мной, с тобой, с ним, с ней
о ком? обо мне, о тебе, о нём, о ней

Составь небольшой рассказ.
Он, у него, на нём, к нему, за ним, с ним.
Начни так: Сергей любит кататься. Каждый день он ходит на горку … . У него … .

Ответь на вопросы.
Образец: — У него есть брат? — Да, у него есть брат. (Нет, у него нет брата.)
У него есть учебник? – Да, у него есть учебник. У тебя есть словарь? – нет, у меня нету словоря. У него есть словарь? – Да, у него есть словарь. У неё есть фломастеры? – Да, у него есть фломастеры. У неё есть
мяч? – Да, у него есть мяч. У тебя есть тетрадь?

Ծառատունկ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Ժամկետը՝ հոկտեմբեր֊նոյեմբեր ամիս, մարտ֊մայիս ամիսներ

Մասնակիցներ՝ բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողներ և կամավորներ

Նպատակը` ծառաշատ և խնամված այգի։

Ընթացքը՝

Ծառերի տնկման համար նախապես ընտրում ենք վայրը, փորում ենք 30֊50սմ խորությամբ փոս և տնկում ենք ծառի տնկին։ Տնկիները պետք է տնկել միմյանցից 3֊5 մ հեռավորության վրա, որից հետո պետք է ջրել ամեն օր, մոտ 10 օր, կախված եղանակային պայմաններից։

Արդյուքը՝ սովորողները գործնականում ստանում են երկրագործական գիտելիքներ՝ սկսած գործիքների ճիշտ կիրառելիությունից մինչև ճիշտ ծառատունկ։

Թեմա՝ Մաս և ամբողջ։ Թվի մաս գտնելը

1․Գտիր թվի նշված մասը
180-ի   5/9 մասը

180 : 9 x 5 = 100

200-ի  4/5 մասը

200 : 5 x 4 = 160

100-ի  3/10 մասը

100 : 10 x 3 = 30

150-ի  2/5  մասը:

150 : 5 x 2 = 60

400-ի 5/8 մասը։

400 : 5 x 8 = 250

2.Արտահայտիր նշված միավորներով․

(1/4) ժ= ր

60 : 4 x 1 = 15

(1/5) կմ = մ

1000 : 5 x 1 = 200

(1/3) օր = ժ

24 : 3 x 1 = 8

(1/4) տարի = ամիս

12 : 4 x 1 = 3

(1/5) ց = կգ

100 : 5 x 1 = 20

(1/4)  մ = սմ:

3.Արտահայտիր նշված միավորներով․
(5/ 6)  ժ= ր

60 : 6 x 5 = 50

(4/5)  կմ = մ

1000 : 5 x 4 = 800

(5/6)  օր = ժ

24 : 6 x 5 = 20

(3/4)  տարի = ամիս

12 : 4 x 3 = 9

(3/20) ց = կգ

100 : 20 x 3 = 15

(4/5)  մ = սմ:

10 : 5 x 4 = 8

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   1/4 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։

4/4-1/4=3/4

5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

105

6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

2000

7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

Առաջինը

1)

2)

3)

Վերհիշեք նաև Չափման միավորները։

Հ. Թումանյանի պատգամները զավակներին

Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի’ ցավեք, մի’ մանրացեք. կենտրոնացե’ք, բարձրացե’ք, խորացե’ք:

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…

Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ հասկացող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:

Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:

Олень

Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
она — её.
1 лицо 2 лицо 3 лицо
кто? я ты он, оно, она
кого? меня тебя его, её

кому? мне тебе ему, ей
кого? меня тебя его, её
кем? мной тобой им, ей (ею)
о ком? обо мне о тебе о нём, о ней

Напиши слова в три столбика: 1) (он, мой); (она, моя); 3)
(оно, моё).

Образец: отец — мой отец (он).
Отец – он, сова – она , улица – она, гнездо – оно, яйцо – оно, солома – она, доктор – он, суп – он, пальто – оно, воробей – он, яблоко – оно, ракета – она, петух – он, озеро – оно,
солнце – оно, крыша – она, герой – он, город – он, масло – оно, столица – она, облако – оно, трамвай – он, олень – он, волк – он.

Напиши текст, изменяя предложения. Например (солнце — оно, белка — она).
Пригрело солнце(оно), растопило снег. Вылезла белка(она) из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр(он), барсук (он) и колючий ёжик(он). Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
Образец: Пригрело солнце. Оно растопило снег.

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից: