Մաթեմատիկա առարկայից Ելք ստուգատես

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Արևմտյան դպրոցի բակում  մասնակցեցինք մաթեմատիկայի  ստուգատեսի առաջին փուլին։ Կատարեցինք տեղից հեռացատկ և   չափումներ։  Չափերիզի միջոցով չափեցի իմ տեղից հեռացատկի երկարությունը և ֆիքսեցի  իմ տեղից  հեռացատկ  կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը։ 

 Իմ տեղից հեռացատկի երկարությունը  165սմ էր՝ 165սմ=1մ 65սմ:

Իմ տեղից  հեռացատկ կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը  եղել է  6ր:


Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Խորանարդ պատրաստելու համար նախ կտրեցի 6 իրար հավասար 5 սմ կողմով  քառակուսի: Նկարում պատկերված է խորանարդի փռվածքը: 

Սկոչի  միջոցով  ամրացրեցի  համապատասխան կողմերը և ստացա  խորանարդ:

Քանի որ  5 սմ   կողմով  քառակուսու մակերեսը՝ 5*5=25սմ քառ.։

Քանի որ  խորանարդ  կազմված է  6 իրար հավասար 5սմ  կողմով  քառակուսուց, ուստի խորանարդի լրիվ մակերևույթի մակերսը՝ 6*25=150 սմ քառ.։


Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Օրվա ընթացքում․

Ամենաքիչը կարդում եմ՝ մեկ ժամ

Ամենաշատը աշխատում եմ համակարգչով՝ հինգ ժամ

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Ես ընկեր Գրետայի և Աշոտի հետ կատարել եմ բանավոր հաշվարկ․