Աշունը մեր բակում

Շատ գեղեցիկ է մեր բակը աշնանը։ Գետինը ծածկված է կանաչ, կարմիր և դեղին տերևներով։ Կարծես քայլում ես գույնզգուն գորգի վրայով։ Դրսում արդեն ցուրտ է։ Էլ չեն լսվում խաղացող երեխաների ուրախ ձայները։ Ես շատ եմ սիրում քայլել խշխշան տերևների վրայով և հավաքել գույնզգույն տերևներ։

Խոզն ու ագռավը

Այս ստեզծագործություններից ամենից շատ դուր եկավ <<Խոզն ու ագռավը>>։ Խոզը այնքան շատ կաղին էր կերել, որ վայր էր ընկել և մռափել։ Արթնանում է և սկսում է ծառի արմատները փորել։ Ագռավը տեսնում է, բարկանում է խոզի վրա և ասում է, որ ծառը կչորանա արմատից։ Բայց խոզը մտածում է միայն իր ուտելու մասին։ Եվ չի մտածում, որ ուրիշներինել պետք կգան ծառի բարիքները։

Ինձ համար ընթերցանությունը գիտելիքների աղբյուր է։

Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունից ագռավի խոսքը։

Խոզը եսասեր է և ագահ, իսկ ագռավը խելացի է և բարի։

Ես ուզում եմ, որ ընկերներս կարդան և չփչացնեն ծառերը ու խոզի պես ագահ չլինեն։