Սասնա Ծռեր

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
կեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Հիսուսի տաճարին հանձնելը
Եգիպտոս փախչելը
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
խաչը տանելը
Հիսուսի մահը խաչին
Հիսուսի մարմնի ստանալը
Հիսուսի գերեզման դնելը
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Դասըթաց 3

Փայտփորներ

Այդ դասի ժամանակ մենք սովորեցինք փայտփորնեիր մասին։ Հայաստանում գտնվում է 7 տեսակի փայտփոր։ Կանաչ փայտփոր, Սպիտակամեջք փայտփոր, Սև փայտփոր, Խայտաբղետ փայտփոր, Վիսկցուկ, միջին փայտփոր և Սիրիական փայտփոր։ Մենք ամենաշատը կարող ենք տեսնել նրանց ծառերի վրա։ Նրանք շատ հզոր և ամուր կտուց ունեն և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառի կեղևը և սնունդ փնտրել կտկտացնելով ծառին։ Նրանք կտուցով իրենց համար պատրաստում են օվալաձև բուն։ Իրանց բունը ընդամենը ծառայում է 1 տարի։ Փայտփորները նաև ունեն շատ երկար լեզու, որը գտնվում է իրենց գլխի մեջ։ Եթե դուք լսում էք փայտփորի կտկտոցը անտառում դա նշանակում է, որ փայտփորը վերացնում է վնասատու միջատներին։
Այդ դասը շատ սովորեցնող և շատ հետաքրքիր էր։

Դասընթաց 2

Արագիլների մասին

Այդ դասին ես սովորեցի շատ տեղեկություններ արագիլների մասին։ Կան 2 տեսակի արագիլներ։ Սև ու սպիտակ։ Սպիտակները գտնվում են գյուղերում, սյուներում, իսկ սևերը գտնվում են լեռներում։ Իմացա, որ արգիլները մեկ որտքի վրա կանգնելով տաքանում են և հանգստանում։ Նաև նրանք բնից նետում էն այն ձագուկին, որը շատ թույլ է և հիվանդ։ Իսկ շատ փոքր ձագուկներին իրենք մայրիկը ուտում է։ Աղբը շատ վնասում է արագիլներին, որովհետև արագիլները շատ են գտնվում աղբանոցներում և նրանք յուղոտվում են այնտեղի աղբով, որի պատճառնով նրանք չեն կարողանում թռչել։
Այդ դասը շատ սովորեցնող և հետքրքիր դաս էր։

Դասընթաց 1

Բվերի մասին

Այդ դասին մենք սովորեցինք բվերի մասին։ Ես իմացա, որ բվերը ունեն շատ լավ լսողություն, տեսողություն և շատ սուր չանկեր, որի օգնությամբ նրանք կարողանում են որսել։ Նաև կարող են իրենց գլուխը պտտացնել 270 աստիճան։ Նրանց ձագերը որոշվում են իրենց կերած սնունդի քանակից։
Այդ դասընթացը շատ հետաքրքիր էր և սովորեցնող։
https://youtu.be/zWsDyKYPMjA

Արուճի Սուրբ Գրգոր եկեղեցի

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Շիրակի մարզի մասին

Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից տարածքը ընդհանուր առմամբ ունի համեմատաբար միատարր հրաբխային կազմություն և երիտասարդ հասակ։

«Ուսումնական գարուն» նախագիծ

Երևանում կան շատ գեղեցիկ զբոսայգիներ և պուրակներ։ Դրանցից են՝ «Օղակաձև» զբոսայգի, Անգլիական այգի, Շահումյանի անվան պուրակ, Երևանի 2800-ամյակի այգի։ Բայց ինձ ամեշատը դուր է եկել Մանկական այգին։ Մանկական այգիի մասին՝ 1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։

Բոլոր ընտանիքներում, ինչպես նաև մենք նշում ենք Սուրբ Հարությունի տոնը (Զատիկը)։ Այդ օրը տատիկս և մայրիկս պատրաստում են չամիչով և չրերրով բրինձով փլավ։ Իսկ հետո մենք ներկում ենք կարմիր ձվեր տարբեր տերևների նախշերով։ Իսկ երեկոյան մենք սեղան ենք գցում և ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ։ Իսկ հետո սկսվում է ուրախ տոնակատարությունը։ Օրինակ՝ ձվակռիվ ենք անում և լավ ուտում ու խմում։