Բնագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

https://rdanielyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Ծառատունկ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Ամենահետաքրքիրը՝ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենադժվարը՝ ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ
Ամենահեշտը՝ Բակտերիաներ և սնկեր

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ես մասնակցել եմ ծառատունկին և տնկել եմ 1 ծառ։ Ես այդ գործնական պարապմունքից սովորել եմ,թե ինչպես տնկել ծառը։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Ես սովորել եմ օգտագործել գործիքները, ծառեր տնկել և մաքրել մեր շրջապատը։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Ես մասնակցել եմ երկու ֆլեշմոբներին։

Հայրենագիտության ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Իմ հայրենագիտություն բաժինը

Ինձ շատ դուր է եկել Հայրենագիտություն առարկան։ Ես այս տարի շատ բաներ եմ սովորել։ Մեր հայրենագիտության ուսուցիչը ընկեր Անին է։ Ինձ ամենաշատը դուր է եկել Ուրվական դարձող Երևան նախագիծը։

Փետրվար

Հայ և Հունական աստվածներ
Տյառնընդառաջ
Առասպելներ բնության երևույթների մասին
Հայկ և Բելլը նկարած Paint ծրագրով

Մարտ

Առասպել Տորք Անգեղի մասին
Տորք Անգեղի Հուշարձանի մասին
«Ուսումնական գարուն» նախագիծ

Ապրիլ

Ծաղկազարդ
Զատկի ծեսի մասին
Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
Մենուաի ջրանցքի մասին
ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ
Զորաց եկեղեցու մասին
Արատեսի վանքի մասին

Մայիս

Արտաշես և Սաթենիկ
Արշակունիներ
Բուզանդի փողոց

Իմ բլոգում Հայրենագիտության բաժնում կա 39 հրապարակված նյութ։

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր: Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։

    Այո, ինձ այս պատմությունը դուր եկավ, որովհետև այն սովորեցնում է, որ պետք է բարի լինել։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։

    Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

    Օգնել մարդկաց, հիվանդներին և կարիգ ունեցողներին։
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։

    Որովհետև նրա անունը Իտալերեն նշանակում էր առաջին։
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։

    Շատ վատ կլիներ։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։

    Մարդկանց կեսը այդ մրցույթին կմասնակցեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։

    Շները մարդկանց տեղը ամեն ինչ կանեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։

    Բոլորը ինձնից կվախենաին։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։

    Ամբողջ մոլորակում աղմուկ կլիներ։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:

    Ոչմի հանցագործություններ չեր լինի։

    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:

    Վատ հոտ կգար։

Չորրորդ դասարանի ելքի ստուգատես։ Գործնական աշխատանք

Մենք այսօր Արևմտյան դպրոցի բակում մասնակցեցիկք մաթեմատիկայի ելքի ստուգատեսին։ Կատարեցինք գործնական աշխատանքի առաջին կանգառը՝ չափումներ տեղից հեռացատկ։ Մենք կանգնեցին նախապես գծված հորիզոնական գծի մոտ, ֆիկսեցինք ժամանակը, որից հետո չափեցինք մեր հեռացատկի երկարությունը։ Ես 2 վարկյանում ցատկել եմ 1մ 50սմ, որը 150 սմ է։

Ստուգատեսային աշխատանք 10.05.23

Պոչատ աղվեսը


Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհումայդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛,բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:

Աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդում և մտածեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված։ Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես ինձ պատասխանեց․
“է՛, բարեկամս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”։

Մեր հորինուկների սիրուն անթոլոգիան․․․

Մեզ շատ դուր եկավ գիրքը, որովհետև այնտեղ մեր հորինուկներն էին։ Մենք մայրիկների հետ Գինեձոն- շնորհանդես արեցինք։ Վերցրինք մեր գիրքը և շրջանով փոխանցում էինք իրար և բարեմաղթանք էինք ասում մեր գրքին։ Մեր օրը շատ հավես անցավ։

Մեր հորինուկներով գիրքը շատ հետաքրքիր է։

Ահա նաև մեր գրքի թվային տարբերակը՝

https://issuu.com/qristinehovsepyan/docs/qrist

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

Ելք ստուգատես

«Ելք» ստուգատես 

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․

Ես Դանիելյան Ռաֆայելն եմ։ Ծնվել եմ 2013թ․, հունվարի 23-ին՝ Երևանում։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։ Իմ ամենավերջին կարդացած գիրքը «Տասնհինգամյա նավապետը» գիրքն է։ Ես շա՜տ եմ սիրում գրքեր կարդալ նաև սիրում եմ լողալ, հեծանիվ վարել, ֆուտբոլ խաղալ։ Երբ մեծանամ՝ ուզում եմ դառնալ ծրագրավորող։ Ես ազատ ժամանակ կարդում եմ, լինում է նաև, որ կիսատ դասերս եմ անում, տատիկիս համար սուրճ եմ պատրաստում և երբեմն համակարգչային խաղեր եմ խաղում։ Ես ուզում եմ ունենալ շա՜տ ուժեղ համակարգիչ և հեռախոս։ Սիրում եմ ճամփորդել, սիրում եմ հայտնաբերել նոր ինֆորմացիա, որը ես չգիտեի։ Նաև ես կարդացել եմ տաներկու գիրք։ Ունեմ շատ ընկերներ։ Իմ սիրած ասացվածքն է՝  «Ով աշխատի, նա կուտի»։ Ես սիրում եմ այդ ասացվածքը, որովհետև անբան մարդը ոչնչի չի հասնի։

Իմ անհատական պլանն է՝ «Սովորողի անհատական պլան» ։

Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը։

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ բոլոր  ընկերները բարի են, հոգատար։ Իմ առաջին ընկերը Հրանտն է։ Նա իմ ամենալավ ընկերն է։ Նրա բնավորությունը շատ բարի է, սիրում է խաղալ համակարգչային խաղեր, սիրում է ուտել խինկալի, սիրում է անել դասերը, իմ հետ խաղալ համակարգչային խաղեր։ Իսկ իմ ընկեր Արամը ունի շատ գիտելիքներ, սիրում է խաղալ ինձ հետ, սիրում է ուտել պելմենիներ։

Իմ  ընկերների բլոգներ կարող եք այցելել այս հղումով՝ «Ընկերներիս բլոգները»։

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարին ինձ համար շատ հետաքրքիր էր։ Այս տարվա ընթացքում ես հասցրեցի շա՜տ գրքեր կարդալ և շատ նոր բաներ սովորել։ Իմ կարևոր ձեռքբերումն այն է, որ ես կարողացա մեջքալող տալ, երկանիվ հեծանիվ վարել, իսկ այդ երկու բաների դժվարություններն էին, որ լողի ընթացքում իմ շունչը չէր հերիքում, իսկ հեծանվավարության ընթացքում էլ չէի կարողանում հավասարությունս պահել, իսկ հիմա կարողանում եմ։ Սովորեցի լուծել մաթեմատիկայի դժվար խնդիրները։ Մայրենիից էլ շատ հորինուկներ գրեցի։ Ինձ համար տարին շատ արդյունավետ անցավ։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ դասարան եմ փոխադրվում։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Մայրենի» առարկայից գրեցինք պատումներ, հորինուկներ։ Ես շատ արագ եմ գրում  հորինուկները, որովհետև իմ միտքը զարգացած է։ Շատ հավես առաջադրանքներ կատարեցինք։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք Հովհաննես Թումանյանի քառյակներով կազմեցինք փազլ-քառյակներ։ Շատ հավես աշխատանք ստացվեց։ Այնպիսի առաջադրանքներ կային, որոնք ես դժվարանում էի, բայց ուսուցչուհուս, մայրիկիս և ընկերներիս օգնությամբ ամեն ինչ հասցրի հասկանալ և ավարտել։ Ինձ շատ է դուր գալիս, որ մենք հարցազրույցներ ենք վարում։ Իմ ամենասիրելի հարցազրույցը մայրիկիս հետ ունեցած զրույցն է՝ «Հարցազրույց մայրիկիս հետ»։ Մենք ընկերներով ստեղծեցինք Ջաննի Ռոդարի «Իտալական երգ» բանաստեղծությունների թվայնացումը։ Մենք այդ գիրքն ունենք դպրոցում և ընկերներով հավաքում ենք  «Word» ծրագրով , շուտով կավարտենք և կտեղադրենք համացանցում, որպեսզի բոլորն էլ կարդան։

Իմ բլոգի «Մայրենի» բաժնում մայրենիի բոլոր աշխատանքներն էլ  ներառված են։

Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ գրքեր ենք ընթերցել և դասարանում միասին քննարկել ենք։ Կազմակերպել ենք համեղ թեյըմպում և գիրքը քննարկել ենք նաև ռուսերեն լեզվով։

Ինձ դուր է գալիս, որ մենք միասին ենք կարդում գրքերը։

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  1. «Քեռի Ֆեոդոր»
  2. «Ամենաուրախ և ամենատխուր քառասնոտնուկը»
  3. «Վիշապաքարի գաղտնիքը»
  4. «Պինոկիո»
  5. «101 փաստ ջրային կենդանիների մասին»
  6. «Երկնքում շատ աստղեր կան»
  7. «Տասնհինգ ամյա նավապետը։»
  8. «Հրահանը
  9. «Փոքր կլաուսը և մեծ կլաուսը»
  10. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
  11. «Փոքրիկ Իդայի ծաղիկները»
  12. «Մատնաչափիկը»
  13. Ջ․ Ռոդարի «Իտալական երգ»

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում ծառեր տնկեցինք մեր դպրոցի բակում, ագարակի կենդանիներին կերակրեցինք։ Նաև մեր ագարակի ձիերին վարեցինք։ Ձիեր վարելը շա՜տ հավես էր։ Մենք նաև «Power Point» ծրագրով վերցրեցինք մեր սիրած ջրային կենդանիներին և միքնի փաստ գրեցինք այդ կենդանու մասին։

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Իմ բլոգում ունեմ «Մարմնակրթություն» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Սպորտը մարդու համար շա՜տ կարևոր է։ Այն զարգանում է և շատ ուժեղ է դառնում։ Մարմնակարթության դասերի ժամին մենք մարզվում ենք մեր նոր մարզասրահում։ Արել ենք հեծանվավարության ստուգատես և լողի ստուգատես։ Մենք վարում ենք հեծանիվ շաբաթը երկու օր։ Չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Իսկ լողը երկուշաբթի։ Իմ համար մարմնակրթությունը հավես առարկա է։

                                                ԵՐԳ

Իմ բլոգում ունեմ «Երգ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Երգ-երաժշտության դասերի ընթացքում մենք շա՜տ երգեր ու պարեր սովորեցինք։ Իմ սիրելի պարը  «Կարնո քոչարին» է։ Ես շատ եմ սիրում երգել և պարել։

                                    ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՐԿԱ

Ես գնում եմ մեր դպրոցում լրացուցիչ շախմատի խմբակի։ Շաբաթը երկու օր մասկանկցելով խմբակի դասերին՝ ես սովորում եմ լավ խաղալ շախմատ։

                                                ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մաթեմատիկայից սովորեցինք սյունակաձև բազմապատկումը, սյունակաձև բաժանումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերով։ Սյունակաձև բազմապատկումն ու սյունակաձև բաժանումն սկզբում դժվար էր թվում ինձ, բայց քիչ-քիչ սովորեցի։ Լուծեցինք խնդիրեր և լի՜քը մաթեմատիկայի առաջադրանքներ կատարեցինք։ Մենք նաև խաղացինք «Գնորդ-վաճառող» խաղ։ Այտեղ ես վաճառողն էի։ Ես վաճառում էի մրգեր։ Կշռում էի այդ մրգերը։ Մենք նաև բանավոր մաթեմատիկայի դասին չափեցինք մեր դպրոցի շրջապատը։ Արեցինք «Կուբիկ-ռուբիկ»-ի մրցույթ։ Նաև սովորեցի հավաքել «կուբիկ-ռուբիկ» գլուխկոտրուկը։ Ես պատրաստել եմ մաթեմատիկայի հավես  խնդրագիրք․ Ահա իմ խնդրագիրքը

Նաև մենք լուծում ենք ռեբուսներ, խնձորներով խնդիրներ ,խաչբառեր ենք , լուծում ենք խնդիրներ  լուցկու հատիկներով ։ Քննարկում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները։

Ես շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան։ Բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժինը և բոլոր նյութերն այնտեղ եմ հավաքում։

                               ՇԱԽՄԱՏ, ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐ

Մենք ունենք ուրբաթ օրը սեղանի խաղեր։ Ընկեր Առնոլդը գալիս է մեր դասարան և մենք շախմատ ենք խաղում։ Լինում է, որ մենք ենք սեղանի խաղեր բերում և խաղում այդ սեղանի խաղերով։ Ես շատ եմ սիրում սեղանի խաղեր։ Իմ ամենասիրելի սեղանի խաղը այդ շախմատն է։

Իմ բլոգը

Ես շատ ուրախ բլոգավար եմ։ Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

  • բլոգում նյութ տեղադրել
  • նյութը ջնջել
  • բաժիններ բացել
  • նյութը խմբագրել
  • հղումներ, նկարներ ավելացնել։

Բլոգավարը պետք է շատ կոկիկ վարի իր բլոգը, պետք է իր բլոգը շատ ակտիվ լինի, պետք է ունենա լիքը տեղադրված գրագետ, հետաքրքիր նյութեր իր բլոգում։ Իմ կարծիքով, իմ բլոգը հենց էդպիսին է և ես լավ բլոգավար եմ։ Եվ ես իմ բլոգում ունեմ 300 տեղադրված նյութ։

Ես կարողանում եմ

Իմ ճամփորդությունները

Իմ բլոգում ունեմ «Ուսումնական ճամփորդություններ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք դասարանով շատ ենք ճամփորդում։ Մենք որ գնում ենք մի տեղ, անպայման զբաղվում ենք միջավայրի խնամքով, մեր հետևից աղբը հավաքում ենք։ Մենք ճամփորդելով շատ բաներ ենք սովորում։ Շնչում ենք մաքուր օդ, տեսնում ենք լիքը սիրուն տեղեր։ Մենք նաև հավաքում ենք մեր գնացած տեղերի մասին  ինֆորմացիա, որ այդ ինֆորմացիան տեղադրենք  բլոգներում, որպեսզի մյուս մարդիկ էլ կարդան և ուզեն ճամփորդել։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Իմ բլոգում ունեմ «Կերպարվեստ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք կերպարվեստի դասին նկարում ենք, լինում է, որ թխտերից բաներ ենք պատրաստում։ Նաև այս ճամբարին մեր մոտ նորից եկավ մեր այն նկարչը, որի անունը Արմեն Թորոսի Բոյախչյաններ։ Մենք նրա հետ նկարեցինք։ Մեզ ասացին, որ մենք ազատ նկարենք մեր շրջապատը, իսկ ես նկարեցի իմ ընկեր Հրանտին։ Ես ցույց տվեցի այդ նկարը նարչին և նա շա՜տ հավանեց իմ նկարը։ Նաև մեր դպրոցում կա կերպարվեստ ընտրությաբ գործունեություն։ Ես շա՜տ եմ սիրում երբ մենք տեխնոլոգիա ենք անում։

Մենք մեր բլոգներում ունենք մի հետաքրքիր աշխատանք, որում մենք պատրաստում ենք պլաստիլին․ Պատրաստում ենք պլաստիլին

Continue reading