Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Ձմռան ճամբարային օրերը շարունակվում են։ Երկրորդ շաբաթն էլ անցավ հավես և աշխույժ։ Մենք հանդիպում ունեցանք տիկին Մարինեի և քոլեջի ջոկատի հետ։ Նրանց հետ օրն այնքան ուրախ անցավ։ Ես, Արեգը և Սուրենը գնացել էինք Արևելյան դպրոց՝ մաթեմատիկայի ֆլեշմոբի մասնակցելու։ Մենք այնտեղ լուծեցինք ֆլեշմոբը և վերադարձանք մեր դպրոց։ Մենք նաև պատրաստեցինք խաղեր «Quizizz» ծրագրով։ Մեր պատրաստած խաղերը շատ հավես խաղեր էին։ Մենք խաղացինք մեր խաղերը, իսկ հետո մենք գնացին մեր դասարան։ խաղացինք հավես ազգային խաղեր, հետո էլ գնացինք հյուր մեր կրտսեր ընկերներին և միասին «Ավետիսներ» երգեցինք։ Կառուցողական հավես խաղեր խաղացինք և մեր ջոկատով լեգոթատրոն խաղացինք և ներկայացրինք «Քեռի Ֆեոդոր»-ը գրքի առաջին գլուխը։ Ազգակրական տոնին մենք նաև պատրաստեցինք դդմով աղցան և համով -համով կերանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *