Այսօրվա ճամփորդության մասին

Մենք գնացինք թատրոն՝ ներկայացում նայելու։ Ճանապարհին՝ երթուղու մեջ, մենք բերանցի ասացինք Հովհաննես Թումանյանի քառյակները։ Երբ մենք հասանք թատրոն երթուղուց իջանք և մտանք թատրոն։ Այնտեղ հանեցինք մեր բաճկոնները և մտանք սրահ՝ ներկայացումը նայելու։ Մենք նայեցինք Հովհաննես Թումանյանի երեք հեքիաթ․ «Գելը», «Խելոքն ու հիմարը» և «Սուտասանը»։

«Գելը» հեքիաթում մարդիք կային, որ հենց լսում էին շան ձայնը շա՜տ արագ թաքնվում էին։

«Խելոքն ու հիմարը» հեքիաթում նրանք բաժանվում են, և հիմարը գնաց, գնաց և գտավ մի քանդակած տուն։ Հիմարը ուզեց ոսկի գտնել, բայց լսեց իր արձագանքը այդ տան մեջ, ու չհասկացավ, որ դա իր արձագանքն է, որովհետև նա հիմար էր և ոչ մի բան չէր հասկանում։ Նա իր արձագանքի հետ մի քիչ խոսաց և պատից գլորվելով դուրս եկավ տասը ոսկե դրամ։ Նա գնաց իր երբոր մոտ և իր եղբայրը շատ զարմացավ թե, որտեղից է նա վերցրել այդ տաս ոսկե դրամը։

Իսկ «Սուտասանը» հեքիաթում, եթե թագավորը խոստացել էր իր թագավորության կեսը տալ նրան, ով այնպիսի սուտ կասեր, թագավորը չէր հավատա և կասեր սուտ է։ Առաջինը գալիս է հովիվը և ասում է թագավորին․

– Թագավորն ապրած կենա, իմ հերը ուներ մի չոփ, որը հասնում էր մինչև տիեզերք և կարող է խառնել երկիրները։

Թագավորը պառասխանեց․

– Հավատում եմ։

Եվ հովիվը գլուխը քորելով դուրս է գալիս։

Մյուսը գալիս է դերձակը և ասում է․

– Թագավոր, ներողություն երեկ պիտի գայի, ուշացա։ Երեկ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

Թագավորը պատասխանեց․

– Լավ ես արել, բայց լավ չէիր կարկատել, առավոտն էլի մի քիչ անձրև եկավ։

Սա էլ է գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատկին։

– Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։

– Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

– Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

– Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

– Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Իսկ երբ ներկայացումը ավարտվեց՝ հանդերձարանից վերցրինք մեր բաճկոնները և երթուղով վերադարձանդ դպրոց։

Շատ գեղեցիկ օր ունեցանք այսօր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *