Գրողների միջազգային օրը Թումանյան պապիկի թանգարանում

image/jpeg

Այսօր դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Որ հասնեինք այդ թանգարանին՝ պետք էր բարձանալ հիսունչորս աստիճան, որովհետև նա ապրել է հիսունչորս տարի։ Մենք բաձրացանք աստիճանները հաշվելով և համոզվեցինք, որ հիսունչորս աստիճան է։ Թանգարանի աշխատակիցը մեզ ցույց տվեց Հովհաննես Թումանյանի անձնական իրերը, իր տունը, իր վեց աղջիկների և չորս տղաների նկարները։ Մենք նաև մուլըֆիլմեր դիտեցինք Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված։ Երբ արդեն վեռադառնում էինք դպրոց՝ ավտոբուսի մեջ արտասանեցինք Հովհաննես Թումանյանի <<Աղբյուր>> բանաստեղծությունը։

Այսօրը անցավ շա՜տ ուրախ և շա՜տ հետաքրքիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *