Միջավայրի խնամքի կարևորության մասին

Միջավայրը պետք է միշտ պահպանել։ Միջավայրը պահպանելը շա՜տ լավ բան է, և երբ հավաքում ես աղբը՝ շուրջդ լինում է ավելի մաքուր, ավելի քնքուշ։ Միջավայրը պահպանելը շա՜տ գովելի գործ է։ Մեր միջավայրը, օրինակ՝ այգիները, անտառները պետք է միշտ պահպանել, իսկ եթե չպահպանենք միջավայրը
թթվածինը կվերջանա և մենք շնչելու ենք վատ հոտերով, ծխով և ուրիշ վատ բաներով։ Երկիրը պահպանելը մարդկանց համար շատ կարևոր է, որովհետև երբ, որ մի տեղ աղբ կա, օրինակ՝ այգում, պետք է այդ աղբը հավաքել, որովհետև երբ, որ աղբը չհավաքես կարող է վատ բաներ պատահել միջավայրի հետ։ Պետք է միշտ հավաքել աղբը մեր հետևից։ Մենք դպրոցում էլ ենք նաև պահպանում մեր շուրջը։ Երբ գնում ենք արշավների, հետ գալուց միշտ հավաքում ենք մեր հոտևից աղբը։ Ծառեր ենք տնկում, ծաղիկներ ենք աճեցնում և անում ենք ամենինչ, որ աշխարհը մնա առանց աղբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *