Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք․ նկարչական պլեներ Սուրբ Մարիանե եկեղեցու բակում

Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе

Վերջապե՜ս, նորից արշավ․․․ Այս անգամ գնացել էինք Աշտարակ։ Առաջին կանգառը Սուրբ Մարիանե եկեղեցու մոտ էր, որտեղ մեզ էր սպասում ժամանակակից գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանը։ Մենք իրեն շատ ու տարբեր հարցեր տվեցինք, և նա սիրով պատասխանեց մեր հարցերին։ Այնուհետև նկարիչը նկարեց այդ Սուր Մարիանե եկեղեցին և մենք նույնպես փորձեցինք նկարել այն։ Մեր մոտ շատ սիրուն ստացվեց։ Նկարչական պլեներն ավարտելուց հետո մենք մտանք այդ Սուրբ Մարիանե եկեղեցին, որտեղ աղոթեցինք։ Մենք դուրս եկանք այդտեղից և գնացինք ուրիշ եկեղեցի։ Այնտեղ մենք մոմ վառեցինք և անաղմուկ դուրս եկանք։ Հետո գնացինք այդ նկարիչի արհեստանոցը։ Այնտեղ նա ուներ լիքը զանազան նկարած նկարներ։ Ուներ շատ փոքր սենյակ և այդ սենյակում ինքը նկարում էր իր նկարները։ Գնացինք շա՜տ հավես տեղ և այնտեղ խաղացինք ֆուտբոլ, վալեյբոլ, ճոճորվեցինք ճոճանակի վրա։ Երբ սովածացան՝ հաց կերանք, խաղացինք իրար հետ։ Հետո մենք նստեցինք երթուղի և վերադարձանք դպրոց։

Այսօրը անցավ շա՜տ հավես և շա՜տ հետաքրքիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *