Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Սուրբ Հարության տոնի մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։ Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղմեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Սուրբ Զատիկի օրը, երբ առավոտյան արթնացա տեսա, որ տատիկս արդեն ձու է ներկում։ Հագնվելուց և լվացվելուց հետո՝ շնորհավորեցի մայրիկիս, հայրիկիս, տատիկիս և փոքր եղբորս։ Մենք բոլորս շա՜տ ուրախ էինք և սկսեցինք ձվակռիվ խաղալ։ Հետո մեր տուն եկավ իմ մեծ եղբայրը և նրա կինը։ Մենք ուրախ խաղացինք իրար հետ, շատ կատակեցինք։ Չզգացինք, թե ինչպես անցավ օրը և մոտեցավ երեկոն, և արդեն ժամն էր նշելու Սուրբ Հարության տոնը։ Մենք նստեցինք տոնական սեղանի շուրջը, որտեղ կային լի՜քը համով ուտելիքներ։ Այնտեղ կային՝ ներկած ձվեր, խաշած ձուկ, չամչով և չրերով բրնձե փլավ, չրեղեն և բազմատեսակ կանաչիներ։ Մայրիկս պատրաստել էր նաև քաղցրավենիք և սեղանը զարդարել էր զատկական զարդանախշերով։ Մենք ամեն բանից փորձեցինք և շատ համով էր։ Միմյանց բարի մաղթանքներ ասեցինք։ Մենք էլի մի քիչ խաղացինք և գնացինք քնելու։

Այդ օրը անշավ շա՜տ ուրախ և շա՜տ հավես։

Զատկական ասիկներ

Բյուրապատիկ, բյուրն պատիկ,

Ոսկե հատիկ ցորեն բշիկ,

Տա Աստված հազար Զատիկ,

Դուք լավ լինեք, շեն լինեք,
Տա ձեր արտին Աստված անձրև,

Ձեր ամենին` երկար արև,

Տեր, թոն արա, թոն, թոն արա:

Գարի հացը բոլ-բոլ արա:
Բյուրապատիկն եմ, փայ կուզեմ,

Չուլ եմ հագել, փայ կուզեմ,

Կարմիր կովի եղը կուզեմ,

Սև հավի հավկիթը կուզեմ:

***

Քամին սարին զղզղաց, 

Բարակ անձրև շղշղաց, 

Լուսնակն անուշ, հովն անուշ, 

Անձրևի հոտն է անուշ… 

Երկար գոմը սալեցին, 

Սև ձին մեջը նալեցին, 

Սպիտակ ճակատ նշնեցին, 

Լուսնակն անուշ, հովն անուշ, 

Աղոթրանի լուսն անուշ… 

Դռան առաջ հերկեցին, 

Զատկի ձվեր ներկեցին, 

Դրկցին ողջույն տվեցին, 

Լուսնյակն անուշ, հովն անուշ, 

Հում կաթի պաղ սերն անուշ…

Easter Celebration in Armenia

1. What holiday is Easter? – Easter is a Christian holiday.

2. What day is Good Friday? – Good Friday is a two days befor Easter, commemorating the crucifixion of Jesus and his death at Calvary.

3. Where do people go on Easter? –  People go to the church.

4. How many days do people lent? – People lent 40 days before Easter.

5. What does the red colour of eggs symbolize? – The eggs paint especially in red color, which symbolizes the color of Jesus’ blood.

6. What do Armenian women make on Easter? – Armenian women bake a cake with white flavoring, which symbolizes purity, boil and paint eggs. They also make fried fish, herbs of different kinds, rice with raisins  and dried fruit.

Easter Celebration

Death – մահ

Resurrection – հարություն

Sin – մեղք

Evil – չարիք

Crucifixion – խաչելություն

Church – եկեղեցի

Lent – պաս պահել

Sacrifice – զոհաբերություն

Unique – յուրահատուկ

Symbolize – խորհրդանշել

Blood – արյուն

Purity – մաքրություն

Herbs – կանաչեղեն

Raisin – չամիչ

Dried fruit – չորացած միրգ, չիր