Ստեղծագործական աշխատանք

Իմ աշունը

Ինչքան գեղեցիկ, կախարդական, հոգուն հարազատ, մեկիս համար մութ ու գորշ, մյուսի համար գույնզգուն և վառ է աշունը: Աշունը իմ ամենասիրելի տարվա եղանակն է: Այդ ժամանակ բոլոր տերևները կարմրում, դեղնում են, փողոցները դատարկվում են, ամենուրեք մեղմ զեփյուռն է փչում և ծառի տերևները մեղմիկ օրորվելով ընկնում են ցած: Ամեն անգամ երբ նայում եմ պատուհանից դուրս, հասկանում եմ թե Աստված ինչ հրաշք նկարիչ է , որ այսպիսի տեսարան, այսպիսի աշուն է պարգևել մեզ: Երբ քայլում էս ինչ որ անտառում, որտեղ ամեն ինչ պատված է ոսկեզօծ տերևներով, հասկանում էս որ նման հիանալի տեսարան չկա աշխարհում… Իմ աշունը տարբերվում է ուրիշների աշունից: Այն ավելի կախարդական է: Նրա երգի հնչյունները համահունչ են իմ երազանքներին: Նրա երգը կախարդում է իմ կյանքը: Ինչքան հրաշալի բառերով կարելի է բնութագրել Աշունը… Սիրում եմ կարդալ մեր մեծն բանաստեղծների չնաշխարհիկ բանաստեղծությունները: Այնքան պարզ, հասկանալի ու այնքան դյութիչ խոսքերով է նկարագրված , որ անհնար է անտարբեր անցնել բանաստեղծության կողքով: Անհնար է չսուզվել բառերի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *