Ազգային տարազ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել: Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *