Լուսի Ագուլեծի եկեղեցու մասին

Լուսիկ Ագուլեցի (Լուսիկ Ժորժիկի Սամվելյան, մայիսի 31, 1946, Վերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն – հուլիսի 13, 2018), հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։ Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *