Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր Մարզային կենտրոնը
Արագածոտնի | Աշտարակ |
Արարատի | Արտաշատ |
Արմավիրի | Արմավիր |
Գեղարքունիքի | Գավառ |
Լոռու | Վանաձոր |
Կոտայքի | Հրազդան |
Շիրակի | Գյումրի |
Սյունիքի | Կապան |
Վայոց Ձորի | Եղեգնաձոր |
Տավուշի | Իջևան |
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա
Հարցեր և առաջադրանքներ
- Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
Արագածոտն – Աշտարակ
Արարատ – Արտաշատ
Արմավիր – Արմավիր
Գեղարքունիք – Գավառ
Լոռի – Վանաձոր
Կոտայք – Հրազդան
Շիրակ – Գյումրի
Սյունիք – Կապան
Վայոց Ձոր – Եղեգնաձոր
Տավուշ – Իջևան - Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
Որովհետև այդպես ավելի հեշտ է կառավարել Հայաստանը։ Քաղաքների կամ գյուղերի տարբեր խնդիրներով զբաղվում են կամ քաղաքապետը կամ գյուղապետ կամ մարզպետը։ - Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը: