Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Առաջադրանքներ

Տեքստում ընդգծված բառերը դո՛ւրս գրիր և բառակազմական վերլուծության ենթարկիր։

խստաշունչ – խիստ և շունչ

հյուրանոցի – հյուր և անոց

ալեխառն  ալե և խառն

սրբապատկերին – սուբ պատկեր և երին

հեռավոր – հեռու և ավոր

մայրաքաղաք – Մայր և քաղաք

երախտագիտություն – երախտիկ և գիտություն

բարեպաշտ – բարի և պաշտել

շնորհակալություն – շնորհակալ և ություն

թթվասեր և թթու և սեր

Ցնցոտիավոր – ցնցոտի և ավոր

Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը։

ժպտում էր – ժպտալ

անցել էր- անցնել

վերցրեց-վրցնել

դիտեց-դիտել

լցրեց-լցնել

որոշեց-որոշել

հառեց-հառել

Համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ հայթայթի՛ր Սուրբ Նիկողայոսի մասին և փոքրիկ ուսումնական նյութ պատրաստի՛ր։

Սուրբ Նիկողայոս Հայրապետ, ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում  Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։ Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա։ Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը։ Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել։ Մահացել է 326 թ.։

Տեքստից առանձնացրո՛ւ հյուրանոցի տիրոջը բնորոշող հատվածները։

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար:

Վերլուծի՛ր պատմվածքը

Չնայած հյուրանոցի տերը հայտնվել էր ծանր վիճակում, սակայն նա չէր կորցրել իր խիխճը: Նա ներս է թողնում ցնցոտիներով աղքատին և հյուրասիրում է անվճար: Երբ գարնանը նրա հյուրանոցի հաճաղորդները ավելանում են և նրա գործը շատանում է, հյուրանոցի տերը բարեպաշտ լինելով գնում եի եկեղեցի շնոչհակալություն հայտնելու Ասծուն: Նա այնտեղ հանդիպում է այն նույն ծերունու նկարին, որին ինքը ոգնել է: Նա նույնիսկ գտնում է դրամը, որը չէր տվել ծերունին:

Պատմվածքի ասելիքին համապատասխանող առած-ասացվածքներ ընտրի՛ր։

Լավություն արա, գցիր ջուրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *