Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

            — Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

236. Ի՞նչ անուն կտաս ես դու, նա բառերին:

Դերանուներ

237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ՝

— Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

            — Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
            Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
            Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
            Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

            — Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք,-շշնջացի ես:
            — Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ Հայկը:
            — Դա դուք եք հորինել, ոչ մի ոոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
            — Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը:

240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:

Ա, Բ և Դ խմբերի բառերից մեկը,

241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում  ես, դու, նա դերանուններին:            

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *